News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել բալիստիկ հրթիռների փորձարկման համար դատապարտել Իրանին՝ նշելով, որ դա խախտում է ՄԱԿ-ի բանաձեւը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ֆրանսիայի եւ Բրիտանիայի խնդրանքով Անվտանգության խորհուրդը հանդիպումն անցկացրել է փակ դռների հետեւում։ Այս երկու երկրներն այն կարծիքին են, որ հրթիռների արձակումը հակասում է ՄԱԿ-ի բանաձեւին, մինչդեռ ԱՄՆ-ը ավելի կոշտ դիրքորոշում ունի եւ կարծում է, որ դրանք բանաձեւի խախտում են։

«Իրանի կողմից վերջերս բալիստիկ հրթիռների փորձարկումը վտանգավոր եւ անհանգստացնող էր, սակայն անակնկալ չէր։ Միջազգային հանրությունը չի կարող աչք փակել ամեն անգամ, երբ Իրանը անտեսում է ԱԽ-ի բանաձեւերը»,- ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին։

Նշենք, որ Իրանը պնդում է, թե իր հրթիռային ծրագիրը պաշտպանական բնույթ է կրում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ