News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին վստահում է ռուսաստանցիների 8 տոկոսը։ Այսպիսին են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալներն այն մասին, թե ինչպես են ռուսաստանցիները գնահատում ԱՊՀ երկրների հաջողությունները, նրանցից որը կուզեին լիներ Ռուսաստանի դաշնակիցը, որտեղ են ամենալավը պաշտպանվում ռուսախոս բնակչության իրավունքները, պետությունների ղեկավարներից ում են ամենաշատը վստահում։

ԱՊՀ երկրներից Բելառուսն ու Ղազախստանն ավանդաբար ռուսաստանցիների ամենամեծ համակրանքն ու աջակցությունն են վայելում։ Այս պետությունները համարվում են ամենակայունն ու հաջողակները՝ Բելառուսը նշել է 68 տոկոսը, Ղազախստանը՝ 52 տոկոսը։ Այնուհետեւ վարկանիշում մեծ տարբերությամբ նշվում է Ադրբեջանը՝ (16%՝ 8 տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշ), Հայաստանը (14%), Վրաստանը (12%), Ուզբեկստանը (10%)։

Ինչպես նախկինում, Բելառուսը (60%) եւ Ղազախստանը (47%) ռուսաստանցիները համարում են միջազգային ասպարեզում Ռուսաստանի դաշնակից։

Հարցման արդյունքների համաձայն՝ ռուսախոս բնակչության իրավունքներն ավելի շատ ապահովված են Բելառուսում (66%) եւ Ղազախստանում (31%)։ Նկատելիորեն հազվադեպ են նշվում Հայաստանը (12%), Ուզբեկստանը (7%), Ադրբեջանն ու Վրաստանը (5-ական %)։

«Ազգային վարկանիշում» ԱՊՀ անդամ-երկրների պետությունների ղեկավարների հանդեպ վստահությամբ առաջին եւ երկրորդ տեղերում Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարներ Ալեքսանդր Լուկաշենկոն (65%) եւ Նուրսուլթան Նազարբաեւն (49%) են։ Մյուս երկրների ղեկավարներին վստահում է ռուսաստանցիների 1-14 տոկոսը՝ Իլհամ Ալիեւին 14 տոկոսը, Արմեն Սարգսյանին՝ 8 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ