News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բիզնեսում պետք է խաղի կանոններ լինեն եւ դրանց պետք է հետեւել: Դեկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն՝ ամփոփելով 2018 թվականի գործունեության արդյունքները եւ մեկնաբանելով հանրապետությունում գործարար միջավայրը:

«Այժմ ընտրությունների արդյունքներին ենք սպասում, քանի որ անհրաժեշտ է, որ նոր կառավարչությունը լիարժեք աշխատանք սկսի առեւտրատնտեսական ոլորտում», -ասաց Բաբկոն:

Նրա խոսքով, բացի ռուսական կապիտալով ձեռնարկություննեորից, երկիր են այցելում նաեւ պատվիրակություններ եւ բիզնես առաքելություններ գործընկերներ գտնելու, համագործակցելու եւ առեւտրափոխանակություն կատարելու նպատակով: Ըստ Բաբկոյի, տարբեր ոլորտներում եւ արդյունաբերությունում, իրավիճակը փոխվում է դեպի լավը:

«Հարցն այն չէ, թե ովքեր են պաշտոններին: Մեզ համար կարեւոր է, որ նա, ով կլինի, որոշումներ ընդունի եւ մենք կատարենք խոստացածը», - հիշեցրեց նա:

«Բիզնեսը շատ նուրբ գործ է: Կախված նրանից, թե ինչպես դրան կվերաբերվեն տեղում, այնպես էլ այն կզարգանա», -նկատեց Բաբկոն:  

Շարունակելով ներդրումների արտահոսքի մասին նախկինում արված մեկնաբանությունը, նա հավելեց, որ խոսքը զանգվածային լուրջ երեւույթի մասին չէ:

«Այո, նման երեւույթ նկատվում է, սակայն ճիշտ մոտեցման եւ բարենպաստ պայմանների պահպանման դեպքում, իրավիճակը կփոխվի: Խոսքը ոչ միայն ռուսական կապիտալի մասին է, իրավիճակը ցանկացած ներդրողի համար նույնն է՝ ինչպես արեւմտյան, այնպես էլ ասիական», - պարզաբանեց Բաբկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ