News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն ամեն օր մտածում է՝  ոնց անի, որ Արցախը հանձնի, բայց այն ներկայից կառավարության գործունեությունն աստիճանաբար բերելու է արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացում մեր դիրքերի թուլացմանը եւ անվտանգության առումով ռիսկերի ավելացմանը:  Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ցուցակով առաջադրված թեկնածու, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Ստեղծելով չհիմնավորված խնդիրներ ՀԱՊԿ-ում, անհասկանալի խնդիրներ ստեղծելով հարեւան երկրների հետ՝ ելնեով ուրիշի շահերից, ՌԴ-ի հետ երկխոսությունը վերածել են անվստհության մթնոլորտի՝ մենք կունենանք անհասկանալի օրակարգ արտաքին հարաբերություններում»,- նշեց Զաքարյանը:

Ըստ Զաքարյանի՝ ներկայիս իշխանությունները հայտարարել են, որ շարունակում են ՀՀԿ-ի գիծը արտաքին քաղաքակնությունում, բայց դա ընդամենը հայտարարություն է:  «Շարունակելով այդ գիծը՝ իրականության մեջ ներկայիս իշխանությունները ավելի քարքարոտ ու բարդ են դարձնում արտաքին հարաբերությունների ճանապարհը: Օրինակ, ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագիրը, վերջինը երկիրը ստորագրել է հունիսի 29-ին, դրանից հետո որեւէ երկիր չի ստորագրել այդ փաստաթուղթը, մինչդեռ մինչեւ այդ շաբաթը մի երկիր ստորագրում էր: Փաստաթուղթը վավերացրել է ընդամենը վեց երկիր: 22 երկիր նստած սպասում են, որ հասկանան՝ ինչ է կատարվում Հայաստանում: Մենք ամեն շաբաթ տեսնում ենք սկանդալային կամ կիսասկանդալային իրավիճակ արտաքին հարաբերություններում, որը մեզ ոչինչ չի տալիս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ