News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում լավ օրենսդրական բազա կա սննդամթերքի արտադրման եւ որակի վերահսկման համար, սակայն այն դեռեւս չի նպաստում արտադրանքի որակի բարձրացմանը: Դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպաման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը:

Նրա խոսքով՝ հասարակական կազմակերպություններն ի վիճակի չեն համակարգային մակարդակում լուծելու արտադրանքի որակի խնդիրը: «Սննդամթերքի որակի վերահսկումը պետք է կատարի Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Հասարակական կազմակերպությունները կարող են սոսկ պետական կառույցներին իրազեկել խախտումների մասին»,- նշեց նա:

Անդրադառնալով տարբեր ձեռնարկություններում եւ խանութներում մոնիթորինգի արդյունքներին՝ փորձագետը շեշտեց, որ խախտումներ են հայտնաբերվել հացաբուլկեղեն, կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում, ինչպես նաեւ սննդի կետերում ու ռեստորաններում:

«Խախտումները վերաբերում են, մասնավորապես, սննդամթերքի մակնշմանը (տեքստի մանր տառատեսակ, հայերենով մակնշման բացակայություն): Առանձնապես կոպիտ խախտումներ են հայտնաբերվել կաթնամթերքի արտադրության ոլորտում, օրինակ՝ երբ թթվասերի փոխարեն այլ արտադրանք է վաճառվում, ընդ որում՝ բաղադրության մեջ բուսական ծագման վնասակար յուղերի պարունակությամբ»,- նշեց Ռուբեն Հայթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ