News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միգրացիոն ճգնաժամի հետ կապված ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշել է երկարաձգել Մեքսիկայի հետ սահմանին ամերիկյան զորքերի տեղակայման ժամկետը, որը լրանալու է դեկտեմբերի 15-ին։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեյմս Դեւիսը, փոխանցում է The Hill թերթը։

«Զորքերի տեղակայման ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2019 թվականի հունվարի 31-ը»,-ասել է Դեւիսը։ Նրա խոսքով՝ այս որոշումն ընդունվել է Մեքսիկայի հետ սահմանին ամերիկյան զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգման ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության դիմումի հիման վրա, որ թույլ չտան Միացյալ Նահանգների տարածք միգրանտների ներթափանցումը։

Ներկայումս ամերիկա-մեքսիկական սահմանին 5,6 հազար զինվորներ են գտնվում, որոնք օգնում են ԱՄՆ մաքսային աշխատակիցներին։ Սպիտակ տունը նրանց թույլ է տվել ուժ կիրառել եւ անհրաժեշտության դեպքում պետական մարմինների աշխատակիցներին պաշտպանեն միգրանտների հնարավոր հարձակումներից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ