News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարին /product bootcamp/ մասնակցող թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները։

Լավագույն երկու նախագծի հեղինակ թիմերը կստանան 1,5 միլիոն դրամի չափով ֆինանսավորում՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու եւ պրոդուկտի նախատիպի վերածելու համար։  

Նախնական ընտրություն անցած 10 թիմերը, որոնք ներկայացնում էին նորարար տեխնոլոգիական լուծումներ տուրիզմի, ֆինանսաբանկային, առողջապահության սպասարկման եւ այլ ոլորտների համար, անցել են մենթորության փուլ։ Տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ աշխատել են թիմերի հետ եւ օգնել են նրանց ավելի լավ հասկանալ իրենց պրոդուկտի հնարավոր շուկան եւ օգտատերերին, ուրվագծել իրենց պրոդուկտի հնարավոր հատկանիշները /features/ եւ կատարել խորը շուկայական հետազոտություն՝ հասկանալու առկա մրցակիցներին եւ նախանշելու իրենց առավելությունները: Թիմերի ներկայացրած գաղափարները գտնվում էին զարգացման մակարդակներում՝ սկսած զուտ գաղափարից մինչեւ առաջին նախատիպի մշակումը։

«Beeline-ը մեծ դեր է խաղում հայկական ստարտափ էկոհամակարգի կայացման, ինչպես նաեւ ստարտափների աջակցության գործում։ Դա շատ կարեւոր է, քանի որ այդպիսով ոչ միայն սատարում ենք տեխնոլոգիաների զարգացմանը, այլեւ օգնում ենք հայ երիտասարդներին կայանալ, ստեղծել իրենց բիզնեսը եւ դուրս գալ միջազգային շուկա։ Այդ իսկ պատճառով շարունակաբար փորձում ենք ներդնել միջազգային փորձը, ինչի արդյունքում այս տարի հեքըթոնը փոխարինել ենք պրոդուկտի մշակման ճամբարով։ Վստահ եմ, մեր մրցույթի բոլոր մասնակիցները մեծ հաջողության կհասնեն եւ իրենց աշխատանքով բազմաթիվ մարդկանց կյանքը կդարձնեն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը։

«Գաղափարի փուլում գտնվող ստարտափերի համար շատ կարեւոր է մենթորների հետ աշխատանքը, քանի որ նրանք դեռեւս փորձում են հասկանալ իրենց պոտենցիալ պրոդուկտը, շուկան եւ օգտատերին։ Ճամբարի շրջանակում ընտրված թիմերն անցան շատ կարեւոր փուլ, որից հետո նրանց անհրաժեշտ է որոշակի ֆինանսական միջոցներ՝ գաղափարն առաջին նախատիպի վերածելու համար։ Product bootcamp-ի շրջանակում մենք շարունակելու ենք աշխատել թիմերի հետ եւ հետեւել նրանց զարգացմանը եւ փուլ առ փուլ տրամադրելու ենք ֆինանսական միջոցներ»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Դեմո օրվա շրջանակում հայկական ստարատափ համայնքը ներկայացնող ժյուրիի անդամները՝ ծանոթանալով թիմերի գաղափարների եւ կատարած աշխատանքի հետ, կընտրեն լավագույն երկու թիմերին, որոնք պրոդուկտի մշակման ճամբարի մոտակա 3 ամիսների ընթացքում կստանան ֆինանսական միջոցներ՝ մշակելու իրենց պրոդուկտի նախատիպը։ Ընտրության հիմնական չափանիշներն են գաղափարի նորարարությունը եւ կիրառելիությունը, ինչպես նաեւ թիմի կազմը, մինչ այս փուլը կատարած աշխատանքը եւ զարգացումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ