News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայկական «սեւ ուրբաթը» հեռու է համաշխարհային ստանդարտներից: Այս մասին դեկտեմբերի 5-ին ասուլիսում ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը:

Նրա խոսքով, ըստ էության, արտադրանքի գների կտրուկ նվազեցման մասին խոսք չի եղել:

«Խոշոր խանութները «սեւ ուրբաթի» եւ ամոնորյա տոների նախօրեին բարձրացնում են գները, հետո իջեցնում՝ 50-60 տոկոս զեղչեր հայտարարելով, այսինքն, ըստ էության, ապրանքի գինը առավելագույնը 10-15 տոկոսով է նվազում », - ասաց նա:

Նա հավելեց, որ ՀՀ օրենսդրությամբ, ապրանքի զեղչերը չեն կարող 20 տոկոսից բարձր լինել, իսկ 50 եւ ավելի տոկոսի մասին գովազդային ցուցանակները մարքեթինգային քայլ են ընդամենը:

Խոսելով Նոր տարվա նախօերին ապրանքների թանկացումից՝ Մելիտա Հակոբյանը նկատեց, որ կթանկանա խոզի, ոչխարի միսը եւ որոշ մրգեր, սակայն քիչ:

«Ապրանքները ինչպես միշտ կթանկանան, բայց ավելի քիչ, քան առաջ», - հավելեց նա:

Ըստ փորձագետի հաշվարկների, Նոր տարուն մեկ մարդու համար պետք է մոտ 50 հազար դրամ ծախսել:

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոչ թե 2024, այլ 4721 թ. ․ Հայաստանի դեսպանատանը նշել են չինական Ամանորը
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները...
Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի, ինչպես նաև Կիևյան կամրջի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով...
ժամանակավորապես կդադարեցվի Կիևյան կամրջի և Աբովյան-Բուզանդ հատվածի երթևեկությունը
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ ամանորյա ձևավորման...
Վրաստանի կրոնական հարցերի պետական ​​գործակալության ղեկավարը շնորհավորել է ՀԱԵ-ի Սուրբ Ծնունդը
Տոնական արարողությունը, որը տեղի ունեցավ Թբիլիսիի Սուրբ Գևորգ տաճարում, առաջնորդեց Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը...
Վրաստանի նախագահը շնորհավորել է հայերին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա հետևորդներին…
Ամենաշատ