Ինքներդ կարող եք գնահատել այն վիճակը, որում գտնվում է վարչապետը եւ նրա կողքին կանգնածները,. զրահաբաճկոններ գոյություն չունեն, մնացել են մերկ մարմինները, ինչը ապացուցում է իրենց ողջ կեցվածքը եւ այն, ինչ իրենք պատրաստվում են իրականացնել Արցախի հարցում, սակայն մենք դա թույլ չենք տալու իրկանացնել:

Շահնազարյանը ոչ արեց Հայաստանի քաղաքացիներին քվեարկել բացառապես Հանրապետական կուսակցության օգտին. « ՀՀ քաղաքացին չի կարող քվեարկել իշխող վարչախմբի օգտին: Ամեն ձայնը, որ քաղաքացուց կգնա նրան, դա կլինի կրակոց Արցախի վրա: Ով իրեն չի համարում ՀՀ քաղաքացի, դա արդեն իրենց գործն է»:

Նա անեւ կոչով դիմեց ոստիկաններին, անվտանգության աշխատակիցների եւ ողջ  իրավապահ համակարգի աշխատողներին չդառնալ կառավարության մեղսակից. «Մի արեք այնպես, որ դուք էլ նրանց հետ պատասխանատվություն կրեք: Պիտի պաշտպանեք պետությունը այս չարիքից, որը կոչվում է հեղափոխություն: Սա մեծագույն չարիքն է, որը պատրաստվում է մեր պետության եւ Արցախի համար»:

Շահնազարնը նաեւ հորդորեց իրավապահներին այեւս նմանատիպ փաստաթղթեր իրեն չբերել. «Սրանից հետո նման թղթեր ինձ չուղարկեք, որովհետեւ այլեւս չկա ԱԱԾ-ի նկատմամբ իմ վերաբերմունքը, կուղարկեք ծանուցագիր, կարող եք ձերբակալել Ինձ ու հարյուրների, ու հազարների 30 տարի առաջ չկարողացավ կանգնեցնել Խորհրդային միությունն իր հզոր ԿԳԲ-ով, իր բանտերով ու բանակով: Մի հատ խորը շունչ քաշեք եւ խելքներդ գլուխներդ հավաքեք: Այս վարչախմբի իշխանությունը բավական կարճ է լինելու, ավելի կարճ քան դուք կարծում եք, մի դառեք մեղսակից Փաշինյանին»:

Հիշեցնենք, որ Դավիթ Շահնազարյանը հրավիրվել է ԱԱԾ՝ իշխանությանը պետական դավաճանության մեջ մեղադրելու համար: Սակայն չի ներկայացել ԱԱԾ: