News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանի Շինարարների միության 4-րդ համագումարին:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով համագումարի մասնակիցներին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ հայ շինարարները դարեր շարունակ կերտել են հրաշալի ճարտարապետական կոթողներ, անառիկ ամրոցներ, կամուրջներ ու ճանապարհներ՝ այդպիսով մեծապես նպաստելով  հայ ժողովրդի տնտեսական բարեկեցությանը, ֆիզիկական անվտանգությանը, հոգեւոր զարգացմանը եւ մտահորիզոնի ընդլայնմանը:

Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջին տարիների անկումային ցուցանիշներից հետո ոլորտը կայունացել եւ ոտքի է կանգնում: Շինարարության ընդհանուր ծավալները 2018 թվականի առաջին 10 ամսվա արդյունքներով աճել են 6,5 տոկոսով, այդ թվում` 25 տոկոսով աճել են պետական բյուջետային ֆինանսավորմամբ իրականացվող շինարարության ծավալները: Նա հավելեց, որ շինարարության ոլորտը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Պետական մակարդակով քայլեր են ձեռնարկվում մարդկանց սեփական տանիք ունենալու եւ բնակարանային պայմանները բարելավելու իրավունքները կյանքի կոչելու ուղղությամբ: Մասնավորապես, առաջարկվում է  «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» հիփոթեքային ծրագրի շրջանակներում սահմանել նոր, արտոնյալ պայմաններ, ավելացնել ծրագրից օգտվելու համար տարիքային շեմը, իջեցնել վարկի տոկոսադրույքները:

Շարունակելով ելույթը՝ փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց, որ շինարարության ոլորտում այսօր առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում:  Բարելավման կարիք ունի շինարարության ոլորտում գնումների գործընթացը՝ գնահատման չափորոշիչների վերանայմամբ: Բացի այդ, հարկավոր է մշակել մեխանիզմ, որպեսզի հայաստանյան շինարարական կազմակերպությունները մասնակցեն միջազգային շինարարական մրցույթներին, հայկական շուկայում ներդնեն նախագծման եւ շինարարության նոր տեխնոլոգիաներ:

Տիգրան Ավինյանը նշեց, որ այս տարի լրանում է 1988թ. աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցը: Չնայած իրականացված աշխատանքներին՝ աղետի գոտում դեռեւս կան անօթեւան ընտանիքներ:

Վերջերս կառավարությունը հավանության արժանացրեց 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների ծրագիրը։

Դրա համաձայն՝ լուծվելու է Լոռու մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած 44 ընտանիքի բնակարանային խնդիր: Փոխվարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագիրը նոր թափ է ստանալու: Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բնակարանային աջակցության ծրագիրն ավարտել մինչեւ 2020 թվականի տարեվերջ:

Ավարտելով ելույթը՝ փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ համագումարն առիթ է ոչ միայն կատարված աշխատանքներն ամփոփելու ու առաջիկա անելիքները նշելու, այլեւ  նոր շունչ հաղորդելու պետություն – հասարակական կառույց – գործարար համայնք համագործակցությանը: Այս առումով գնահատելի է այն դերը, որն ունի Շինարարների միությունը կառավարության կողմից մշակվող եւ իրականացվող ծրագրերում, ընդ որում, կառավարությունը մեծապես հաշվի է նստում շինարարների կարծիքի հետ ոլորտի քաղաքականությունը մշակելիս:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ