News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

2019 թվականին Եվրամիությունը ինովացիոն տեխնոլոգիաների զարգացումը խթանելու ծրագրի շրջանակում մտադիր է Հայաստանում մասնավոր հատվածի ներկայացուցիչներին 60 մլն եվրոյի դրամաշնորհ հատկացնել: Դեկտեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության հարցերով բաժնի ղեկավար Գոնզալո Սերանոն:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն մտադիր է Հայաստանում իրականացնել «Եվրամիությունը հանուն ինովացիաների» լայնամասշտաբ ծրագիրը, որն ուղղված է երկրում ինովացիոն տեխնոլոգիաների խթանմանը: ԵՄ-ի եւ Հայաստանի կառավարության միջեւ համագործակցության մասին համապատասխան համաձայնագիրը կստորագրվի այս տարվա դեկտեմբերին: Առաջիկայում նաեւ առանձին համաձայնագրեր կստորագրվեն կրթության եւ գիտության նախարարության հետ, իսկ 2019-ի սկզբին՝ համագործակցության մասին համաձայնագիր Կրեատիվ տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի հետ:

Ծրագիրը կիրականացվի 2 ուղղություններով եւ ուղղված կլինի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման խթանմանը ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:

«Առաջին ուղղությունն է աջակցությունը արդյունաբերության «կանաչ հատվածի» զարգացմանը՝ գյուղատնտեսություն, տուրիզմ եւ տեխնոպարկեր: Մենք լայն հնարավորություններ կտրամադրենք սթարթափերին եւ այս ոլորտներում գործող փոքր ու միջին բիզնեսին: Երկրորդ ուղղությունն է կրթությունը՝ այս հատվածում դրամաշնորհները կուղղվեն դասաքրքերի, ձեռնարկների հրատարակմանը եւ ուսուցիչների վերապատրաստմանը»,- պարզաբանեց Գոնզալո Սերանոն:

Նա ասաց, որ արդեն մեկնարկել է Կրեատիվ տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնի հետ համագործակցությունը, իսկ Համաշխարհային բանկի հետ համագործակցելու դեպքում կխթանվի հայկական դպրոցներում մաթեմատիկայի եւ այլ ճշգրիտ առարկաների դասավանդման խորացումը:

«Ծրագրի իրականացումը կսկսվի հաջորդ տարվա մարտ-ապրիլին»,- նշեց Սերանոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Եվրահանձնաժողովի ղեկավարը խնդրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին վերջապես օգնել Ուկրաինային
Այժմ ես շատ հստակ կոչ եմ անում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին հավաքվել և վերջապես․․․
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ