News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ԵՏՄ շրջանակներում նավթի եւ գազի միասնական շուկայի ստեղծումը շատ կարեւոր է Հայաստանի համար, քանի որ երկրի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանից գազի մատակարարումներից: Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենեւսկուն տված հարցազրույցում  ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նավթի, գազի եւ նավթամթերքների միասնական շուկայի ստեղծման հարցը, ինչպես նաեև համացանցի շուկաների կարգավորման համաձայնեցված քաղաքականության,  ցանցային տեխնոլոգիաների զարգացման հարցերը Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին կքննարկվեն Եվասիական տնտեսական Բարձրագույն խորհդրի նիստում, որը կնախագահի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հուսով ենք, որ ի վերջո, կհաջողվի ԵՏՄ-ում արդյունավետ գազային շուկա ստեղծել», - նշեց Փաշինյանը:

Ոչ պակաս կարեւոր է, նրա խոսքով նաեւ փոխադարձ վճարումների հարցը. շատ տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ նշում են ԵՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների ապադոլարիզացիայի անհրաժեշտության մասին, սակայն ոչ բոլոր երկերներն են պատրաստ, որ փոխադարձ վճարումներն արվեն ԵՏՄ երկրների արժույթներով:

Այս ամենն ըստ Փաշինյանի գործնական հարցեր են, որոնք անհրաժեշտ է քննարկել եւ դրանք անգամ քաղաքական հարցերից ավելի կարեւոր են:

Խոսելով ԵՏՄ փաստաթղթերում փոփոխություններ մտցնելու մասին քննարկումներից, Փաշինյանը նշել է, որ Հայաստանը առաջարկ է ներկայացրել, որի համաձայն ԵՏՄ միջկառավարական խորհրդում երկիրը պետք է ներկայացնի առաջին փոխվարչապետը: Հայաստանում այս տարի կառավարման համակարգը, ինչպես հիշեցրել է Փաշինյանը, փոխվել է եւ երկիրը ղեկավարում է վարչապետը, այլ ոչ թե նախագահը: Ըստ հայկական կողմի, ավելի ճիշտ կլինի, եթե միջկառավարական խորհրդում երկիրը ներկայացնի առաջին փոխվարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ