News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը լավ հնարավորություն է Իրանի համար ԵՏՄ հետ արդյունավետ գործընկերություն սկսելու համար: Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ երկրների գագաթաժողովի նախաշեմին տնտեսական տեսաբան Նիկոլայ Կորժենեւսկուն տված հարցազրույցում  ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը լավ հնարավորություն է, որպեսզի Իրանը արդյունավետ գործընկերություն ստեղծի Եվրասիական տնտեսական միության հետ, եւ մենք, իհարկե, ամեն կերպ կաջակցենք այդ գործընթացին», - ասել է Փաշինյանը:

Հայաստանի համար Իրանը շատ կարեւոր գործընկեր է, եւ Փաշինյանը համոզված է, որ երկու երկրների բարիդրացիական հարաբերությունները կնպաստեն ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացմանը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ԵՏՄ-ն եւ Իրանը ազատ առեւտրի գոտու մասին երեք տարի ժամկետով ժամանակավոր համաձայնագիր ստորագրեցին եւ այդ  համաձայնագրի համաձայն, ԵՏՄ-ն եւ Իրանը կնվազեցեն մաքսատուրքերը, ինչպես նաեւ մի քանի հարյուր անուն ապրանքների համար խոչընդոտները կվերացնեն: Երկու կողմերի ցանկում  մոտ 850 ապրանք կա:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ