News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտարարել է, որ չի ուզում Անկարային ամերիկյան F-35 կործանիչներ վաճառելու հետ կապված խնդիրներ առաջանան՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքերով՝ Թուրքիան կործանիչների ձեռքբերման մեջ խնդիրներ չի տեսնում՝ չնայած վաճառքը արգելափակելու Կոնգրեսի ջանքերին։ Նա նշել է, որ Թրամփն այդ մասին հայտարարել է «Մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում։

ԱՄՆ Սենատը պահանջել է Թուրքիային ինքնաթիռներ չվաճառել, եթե վերջինս չվստահեցնի, որ իր կողմից ձեռք բերված ռուսական С-400-ները չեն սպառնում ՆԱՏՕ-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ