Հանրային հեռուստատեսության եթերում բանավիճում են ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջնորդները: Նախկինում հայ հանրությունը հիշում է միայն Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան բանավեճը:

Հատկանշական է, որ այս անգամ բոլոր ուժերի ցուցակների առաջին համարները համաձայնել են մասնակցել դեբատներին:

Ենթադրվում է, որ բանավեճը կտեւի 2,5-3 ժամ: Մասնակիցները հնարավորություն կունենան իրար հարցեր տալու: Վարողները եւս մի քանի թեմաների շուրջ հարցեր կբարձրացրեն:

Ընտրություններին մասնակցող ուժերի առաջնորդներն են՝

ՀՀԿ – Վիգեն Սարգսյան

Քաղաքացու որոշում սոցիալ–դեմոկրատական կուսակցություն – Սուրեն Սահակյան

ՀՅԴ – Արմեն Ռուստամյան

«Իմ քայլը» դաշինք – Նիկոլ Փաշինյան

Լուսավոր Հայաստան – Էդմոն Մարուքյան

«Քրիստոնեա - ժողովրդական վերածնունդ» կուսակցության (ՔԺՎԿ) – Լեւոն Շիրինյան

Ազգային առաջընթաց կուսակցության – Լուսնիե Հարոյան

ՄԵՆՔ դաշինք – Արամ Սարգսյան

«Օրինաց Երկիր» կուսակցություն – Արթուր Բաղդասարյան

«Սասնա ծռեր» կուսակցություն – Վարուժան Ավետիսյան

ԲՀԿ – Գագիկ Ծառուկյան