News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն Արա Մինասյանի գործով Քննչական կոմիտեի գործողությունները ոչ այլ ինչ են, քան հասարակական կարծիքը մանիպուլացնելու և հանրությանը մոլորեցնելու փորձ։ Նման բովանդակությամբ հայտարարություն են տարածել  փաստաբանները։

«Այսօր առավոտյան ՀՀ Քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն ներկայացնելով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի անհատական բանկային տվյալներին վերաբերող տեղեկատվություն՝ զուգորդված համապատասխան լուսանկարներով:

Քննչական կոմիտեի գործողությունները ոչ այլ ինչ է, քան հասարակական կարծիքը մանիպուլացնելու և հանրությանը մոլորեցնելու փորձ, հակառակ դեպքում անհասկանալի է՝ ինչու է իրավապահ մարմինը հրապարակել Արա Մինասյանի բանկային հաշվին առկա դրամական միջոցների և բանկային պահատեղիների պարունակության մասին տվյալներ, երբ քննվող քրեական գործով պրոֆեսոր Մինասյանին ընդհանրապես չի վերագրվում կամ մեղսագրվում պետական սեփականություն հանդիսացող որևէ դրամական միջոց իր կամ այլ ֆիզիկական անձի սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ գործողություն կամ հանգամանք:  Առկա չէ որևէ ապացույց կամ տվյալ, առ այն, որ պրոֆեսոր Մինասյանը տիրացել է պետական սեփականություն հանդիսացող որևէ գույքի կամ դրամական միջոցի: Եթե նման փաստեր իրավապահ մարմինն ունենար, ապա անկասկած, դրանք ներկայացրած կլիներ սույն գործի վերաբերյալ տարածած այս և մյուս հաղորդագրություններում:

Ավելին, անընդունելի է համապատասխան տեղեկությունների և լուսանկարների հրապարակումը նաև այն պատճառով, որ բանկային պահատեղիներում առկա գույքային միջոցները ձեռք են բերվել մինչև 2014 թվականը, և հետևաբար, առկա չէ որևէ ողջամիտ կապ նշված միջոցների և քննվող քրեական գործի միջև:  Հետևաբար, քրեական գործի քննության այս փուլում համապատասխան լուսանկարների տարածումը բացառապես նպատակ է հետապնդում խեղաթյուրելու իրականությունը և  ստվերել բժիշկ Մինասյանի հեղինակությունը: 

Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ այս  բովանդակության հաղորդագրության տարածումը դիտարկում ենք որպես ճնշում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վրա, որտեղ ներկայում քննվում է Առաջին ատյանի դատարանի կողմից պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշման դեմ դատախազության ներկայացրած բողոքը: Քննչական կոմիտեի հաղորդագրության տարածումը նպատակ է հետապնդում ազդել և ճնշում գործադրել վերաքննիչ դատարանի ներքին համոզմունքի վրա և հանգեցնել գործի տվյալներից չբխող դատական ակտի կայացման:

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանը մերժել էր պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը` պրոֆեսոր Ա. Մինասյանի` իրեն առաջադրված մեղադրանքի հետ առնչության բացակայության հիմքով: Հետևաբար, նման հաղորդագրության տարածումը ոչ միայն կոպտորեն խախտում է սահմանադրորեն ամրագրված անմեղության կանխավարկածի սկզբունքը, այլև առաջին ատյանի դատարանի դատական ակտով հաստատված Ա. Մինասյանի անմեղությունը:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ վերահաստատում ենք, որ մեր կողմից օրենքով սահմանված կարգով հետևողականորեն ձեռնարկվելու են բոլոր միջոցները սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, պրոֆեսոր Մինասյանի խախտված իրավունքները վերականգնելու և ապօրինություններ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ