News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը հենց նոր հայտարարեց, թե ով պետք է լինի ընդդիմություն հաջորդ խորհրդարանում, եւ դա Հանրապետականն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընթացող քաղաքական մեծ բանավեճի ժամանակ նշեց ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, երբ «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին համար Լուսինե Հարոյանը վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել էր, թե արդյոք մտադիր է Սահմանադրական փոփոխություններ անել։ Նշենք, որ բանավեճը ենթադրում է, որ առաջնորդներից մեկը իր հայեցողությամբ հարց է ուղղում որեւէ ուժի առաջնորդի, իսկ մյուսները կարող են նույն թեմայի շուրջ բանավեճ ծավալել:

«Բա ամեն ինչը պարոն Փաշինյանն է որոշում, ում նստացնել, ում չէ»,– ասաց Վիգեն Սարգսյանը, ինչին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդը կատակով ժպիտով պատասխանեց, որ ինքն էլ որոշում է՝ Հանրապետականը չի լինելու հաջորդ խորհրդարանում։

«Հենց ձեր որոշումով բացատրում եք հանրությանը, թե ինչի պետք է լինի Հանրապետականը։ Ինչը որ ձեզ ցավացնում է, անհարմարություն է պատճառում, ձեզ անհրաժեշտ է, առանց դրա դուք կորցնելու եք իրականության զգացողությունը»,– նկատեց Վիգեն Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ինձ ամենահարմար ընդդիմությունը Հանրապետականն է, որովհետեւ քանի դեռ ընդդիմությունը Հանրապետականն է, Հայաստանում իշխանափոփոխություն տեղի չի ունենա, մեր կառավարությունն առաջիկա 50 տարիներում կհաղթի ընտրություններին»։

Թեժ բանավեճ ծավալվեց կողմերի միջեւ. Վիգեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը սկսեց առանց միմյանց հերթ տալու խոսել։

«Եթե երկու ամիս սպասեիք, շըփ–թըփ չանեիք ընտրությունները, կարող է՝ դուք հաջորդ ընտրություններին չհասնեիք որպես իշխանություն»։

Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. «Էս հեղափոխության ամենամեծ արդյունքն այն է, որ Հանրապետականն ուղիղ եթերում աղերսում է՝ ժողովուրդ ջան, մենակ մենք կարանք ձեզ ներկայացնենք, բա 20 տարի ներկայացնեիք»։

ՀՀԿ ցուցակի առաջին համարն արձագանքեց. «Ներկայացրել ենք ավելի պատվով, քան դուք վեց ամսում։ Մեզ գոնե քարտուղարուհիներ չեն պատասխանել մայրաքաղաքներից, մեզ հետ նախագահներ են խոսել, իսկ ձեզ հետ մամուլի քարտուղարներ են խոսում, դուք խմբագրի կարգավիճակից դուրս չեք գալիս», ինչին Փաշինյանը պատասխանեց. «Դուք խոսելու իրավունք չեք ունեցել, գնացել նստել եք, ասել են, ասել եք՝ եղավ շեֆ ջան ու հետ եք եկել»։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ