News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պաշտպանում է OPEC+-ի շրջանակներում նավթի արդյունահանման կրճատման գաղափարը: Այդ մասին մոնիթորինգային հանձնաժողովի նիստի շրջանակներում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, հաղորդում է haqqin.az-ը:

«Այո, կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը կողմ է OPEC+-ի շրջանակներում արդյունահանման կրճատման գաղափարին: Շահբազովը նաեւ հույս է հայտնել, որ մոնիթորինգային հանձնաժողովի նիստերից մեկը տեղի կունենա Բաքվում:

Ավելի վաղ OPEC+-ի նախարարները, այդ թվում ՌԴ-ի եւ Չինաստասնի, մոնիթորինգային հանձնաժողովի նիստին համաձայնել էին նավթի արդյունահանման կրճատմանը:

Արդյունահանման կրճատման դիսկուրսի առաջատարները Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան են, որոնք շահագրգռված են՝ նավթի գների նվազեցման համար: Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը OPEC երկրներին կոչ էր արել հրաժարվել  նավթի արդյունահանման կրճատման գործարքից `վառելիքի ցածր գները պահպանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ