News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի են Հայաստանում Beeline-ի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված պրոդուկտի մշակման ճամբարի/product bootcamp/ լավագույն երկու թիմերը, որոնք ժյուրիի ընտրության արդյունքում ստացան ընդհանուր 2,5 միլիոն՝ իրենց գաղափարը մեկ քայլ առաջ տանելու եւ պրոդուկտի նախատիպի վերածելու համար։

1,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ առաջին մրցանակին արժանացավ Festival թիմը, որը կմշակի կինոփառատոնների համար նախատեսված հատուկ հավելված։ Հավելվածի շնորհիվ օգտատերերը կկարողանան ծանոթանալ փառատոնի ծրագրին, մասնակցող ֆիլմերին եւ նայել թրեյլերները։ Հավելվածը կհարմարեցվի յուրաքանչյուր փառատոնին՝ հաշվի առնելով նրանց առանձնահատկությունները եւ կարիքները։

Երկրորդ մրցանակին, որի արժեքն է 1 մլն ՀՀ դրամ, արժանացավ Rendchain թիմը, որի լուծումը համախմբում է առկա համակարգիչները՝ օգտագործելով բլոքչեյն մեխանիզմը։ Արդյունքում պրոդուկտի օգտատերերը կկարողանան օգտագործել համախմբված համակարգչային հզորությունը՝ իրենց վիզուալ (եւ ոչ միայն) պրոդուկտներն ի կատար ածելու համար։ Պրոդուկտի առաջին թիրախային ոլորտն է ֆիլմային ինդուստրիան։

«Ես ամեն անգամ չեմ դադարում հիանալ այն խանդավառությամբ եւ աշխուժությամբ, որը նկատում եմ թիմերի մոտ: Ավելի քան համոզված եմ, որ ժամանակակից եւ ճկուն մտածելակերպով եւ թվային նորարարությունների ուղղությամբ կենտրոնացած այս երիտասարդները կարող են դառնալ իրենց ոլորտում կարծիք թելադրողներ, իսկ Beeline-ն իր հերթին կշարունակի աջակցել հայկական ստարտափ էկոհամակարգի կայացման գործին», - նշեց Հայաստանում Beeline-ի գխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ներկայացված բոլոր գաղափարներն ունեն ներուժ՝ հետագայում շուկայում ճիշտ թիրախավորման եւ զարգացման դեպքում եկամտաբեր պրոդուկտ դառնալու։ Պրոդուկտի մշակման ճամբարի շրջանակում մենք կշարունակենք աշխատել այս երկու թիմերի հետ՝ զարգացնելու իրենց գաղափարները։ Երեք ամիս անց նախատեսում ենք, որ գաղափարները մեկ փուլ առաջ գնացած կլինեն եւ կունենան առաջին նախատիպը։»,- նշեց Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

 Նշենք, որ ընտրության հիմնական չափանիշներն են եղել գաղափարի նորարարությունը եւ կիրառելիությունը, ինչպես նաեւ թիմի կազմը, մինչ այս փուլը կատարած աշխատանքը եւ զարգացումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ