News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


2012թ.–ի ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից ինձ առաջարկում էին հանդիպել իրենց առաջնորդի հետ, այդ թվում ԲՀԿ–ից, սակայն, ես մերժել եմ ու որեւէ ուժի հետ հանդիպում չեմ ունեցել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը։ 

«2012թ. ընտրությունների ժամանակ տարբեր քաղաքական ուժերից մարդիկ գալիս էին, ասում՝ արի գնանք, մեր առաջնորդի հետ հանդիպի, որ քո համար լավ լինի, մի ուժն էլ «Բարգավաճ Հայաստանն» էր, որ էն ժամանակ կոալիցիոն ուժ էր, կոալիցիոն թեկնածուն էլ Վիկտոր Դալլաքյանն էր, ես որեւէ ուժի հետ մերժել եմ հանդիպումները։ Գեւորգը սպորտսմեն է, միասին ենք ծառայել, նա մի քանի անգամ առաջարկել է հանդիպում Ծառուկյանի հետ՝ եւ ընտրություններից առաջ, եւ հետո, սակայն, ես մերժել եմ»,– ասաց Էդմոն Մարուքյանը։

Նա մանրամասնեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ առաջին անգամ հանդիպել է ընտրություններից հետո ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված մի միջոցառման ժամանակ։ Մարուքյանի խոսքով, իրենց ծանոթացրել է Խաչիկ Գալստյանը. «Ծառուկյանն ինձ ասաց՝ տեսար ոնց Վիկտոր Դալլաքյանը խայտառակ եղավ, որովհետեւ իշխանության մեջ մտավ, ես էլ ասացի՝ ես ունեմ կորցնելու մի բան՝ դա մի անունն է, եւ ես չեմ կարող իմ անունը դնել կասկածի տակ։ Ես մնացի անկախ պատգամավոր, ոչ մի ուժ չմտա։ Իսկ ով որ իմ հովանավորներին գիտի, թող ասի, մենք բաց, թափանցիկ գործել ենք, մեր հովանավորը ՀՀ քաղաքացին է»։

Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում կայացած քաղաքական մեծ բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյանը Ծառուկյանից հետաքրքրվեց, թե ինչ արժեք է ստեղծում «Շանգրիլա» կազինոն։ Ծառուկյանն էլ իր հերթին հետաքրքրվեց, թե Մարուքյանն իր կյանքում ինչ է արել։

«Ես կլասիկ պատգամավոր եմ»,– ինչին Ծառուկյանն արձագանքեց. «Ես քո կլասիկ ցավը տանեմ... Էդ որ պատգամավոր էին ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում։ Գեւորգին ճանաչո՞ւմ ես, որ քո քարոզարշավն էր կազմակերպում, պիտի գայիր, ճանապարհին իմացար, որ թղթերդ պակաս են, չեկար։  Չի կարելի դեմագոգություն անել, Մարուքյան»։

Էդմոն Մարուքյանը կտրականապես հերքեց, որ ինքն այդ հարցով Ծառուկյանի մոտ գնալու մտադրություն է ունեցել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ