News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մի հստակ բացահայտում եղավ բանավեճի ժամանակ՝ Գագիկ Ծառուկյանը հրապարակային հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության տիրոջ մասին, իսկ «Լուսավոր Հայաստանը» փորձում էր ժողովրդին տեր դարձնել, բայց ժողովրդը նրանց տեր չի լինելու, ժողովուրդը երկրի տերն է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Ջրաշենում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության  նախընտրոկան քարոզարշավի ժամանակ հայտարարեց պատգամավորի թեկնածու Պետրոս Մակեյանը՝  խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ցուցակները գլխավորող գործիչների հեռուստաբանավեճին, որ տեղի է ունեցել երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում:

««Լուսավոր Հայաստանը» հիմնական թիրախը դարձրել էր «Սասնա ծռերին», որովհետեւ մենք նվիրյալներ են հայրենիքին ժողովրդին, իսկ կոսմոպոլիտ, անհայրենիք ջահելները, բնականաբար, «Լուսավոր Հայաստանում» գերակշռող է»,–նշել է նա։

Մակեյանն, այնուամենայնիվ կարծում է, որ դեբատները դրական էին, սակայն հանրությունը չտեսավ մրցակցություն. «Հանրայինի հաղորդավարները, կարծես թե, սպասարկում էին ՀՀԿ-ին, Վիգեն Սարգսյանը բոլորից շատ խոսեց, եւ 2-րդը` «Լուսավոր Հայաստանն» է, իսկ Վարուժան Ավետիսյանին անընդհատ կանխում էին խոսելուց: Ակնհայտ էր, որ օգտվում էին ինչ-որ ակունքից, ինչ-որ տեղից»,–հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ