News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում  150-160 աշխատակիցներ կկրճատվեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ խոսելով կադրային փոփոխությունների մասին։

Նրա խոսքով՝ ընդհանուր կառուցվածքային փոփոխությունների համատեքստում հիմա ամենաակտիվ աշխատանքներն իրականացվում է ԲԷՑ–ում. «Երկու օր առաջ ԲԷՑ–ի նոր տնօրեն է ընտրվել, շուտով կհաստատվի նաեւ ԲԷՑ հաստիքացուցակը, կկրճատվեն 150-160 աշխատակիցներ, որոնք այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ հիմնբական գործունեությամբ»։ 

Նախարարի պաշտոնակատարը շեշտում է՝ անհասկանալի է 163 ազատ հաստիքների առկայության պարագայում 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողների անհրաժեշտությունը. «Ազատ հաստիքացուցակով 163 ազատ հաստիքների պարագայում դրան զուգահեռ ունենք 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողներ, որոնք ուղղակի անհասկանալի է, եթե կան հաստիքային աշխատողներ, ինչու են արտահաստիքային աշխատողներ պահում, այս ամենը վերլուծվելու է եւ օպտիմալացվելու է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ