Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ օրենսդիրները ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործարքի վերաբերյալ երեք տարբերակ ունեն՝ հաստատել նախկինում ձեռք բերված համաձայնագիրը, առանց համաձայնագրի դուրս գալ ԵՄ կազմից կամ հրաժարվելBrexit-ից, հայտնում է Reuters-ը:
«Կա երեք տարբերակ: Առաջինը՝ համաձայնագրով լքել ԵՄ-ն, մյուս երկուսը՝ առանց համաձայնագրի դուրս գալ ԵՄ կազմից կամ հրաժարվել Brexit-ից», — ասել է Մեյը:
Նա խուսափել է այն հարցի պատասխանից, թե ԵՄ-ից դուրս գալու համաձայանգրից հրաժարվելու դեպքում որն է նրա պահեստային տարբերակը: