News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի նվիրատվության հարցում կարեւոր է համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը։  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը։

«Նախ իրավապահ մարմիններից համապատասխան դիրքորոշում է պետք, որից հետո կառավարությունը արդեն հանձնարարականը տալիս է եւ սկսվում է գործընթացը, հիմա «Գոլդեն Փելսի» հետ կապված ընթացակարգն ենք մշակում, պարզաբանում, որից հետո կառավարության համապատասխան որոշման նախագիծ կներկայացվի, կշրջանառվի ինչպես կարգն է, եւ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի կառավարություն եւ կընդունվի նվիրատվություն ընդունելու մասին որոշումը, նոտարական մնացած ընթացակարգերից հետո համարվում է պետական գույք»,–նշեց նա։ 

Բաբայանը շեշտում է՝ թե՛ Արմեն Ավետիսյանի, թե՛ գեներալ Մանվել Գրիգորյանի գույքի վերաբերյալ համապատասխան վարույթն իրականացնող իրավապահ մարմնի եզրակացությունը կարեւոր է, քանի որ չի բացառվում, որ այդ գույքը ապօրինի ճանապարհով է ձեռք բերվել։

«Մյուս կողմից կառավարությունն ինքն է այդ քաղաքական որոշումը կայացնում՝ հաշվի նստելով կամ չնստելով իրավապահ մարմնի եզրակացության հետ»,–հավելեց նա։

Բաբայանը, սակայն, շեշտում է ժամկետների առումով շատ ավելի արդյունավետ է նվեր ընդունել հիմա, քան սպասել դատական պրոցեսի ավարտին մի քանի տարի անց։

Հյուրանոցի կառավարման մասով Կոմիտեի նախագահը չի պնդում, որ լավագույն կառավարումը հենց իրենց պետք է իրականացնեն, ավելի հավանական է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեի բալանսին գրանցվելուց հետո կարճ ժամանակում հայտարարվի աճուրդ։

Հարցին՝ եթե պարզվի հյուրանոցը վնասով աշխատող է, կընդունի պետությունը, նա նշեց. «Ակնհայտ է, որ վնասով աշխատող չէ, իհարկե, բիզնեսը գնահատումը ենթադրում է եկամտի չափը պարզելը։ Մեծ պարտավորություններով ընկերությունները, որոնք իրենց գույքով այդ պարտքերը չեն կարողանա ծածկել, բնականաբար, չի ընդունվի»։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը հայտնեց նաեւ, որ Մանվել Գրիգորյանի մասով էլ գրություն կա, իսկ պետգույքի կոմիտեն սպասողական դիրքում է, քանի որ դրական եզրակացություն չկա։

Ավելի վաղ ԱԱԾ-ն նշել էր, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր եւ մյուսների մասնակցությունը, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր Հայաստանում օտարեկրյա ներդրում են: Այնուհետեւ, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը` նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը։

Վերջերս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ավետիսյանների ընտանիքը է Պետական գույքի կառավարման վարչություն եւ հայտնել, որ հյուրանոցը նվիրում են պետությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ