News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Սլովակ հնագետները Պոպրադա քաղաքի մոտ գտնվող Խոզելեկ գյուղում բրոնզե դարի արտեֆակտներով կաշվե պայուսակ են գտել, որի տարիքը կազմում է մոտ 3000 տարի:

Գիտնականներն իրենց հայտնագործությունը եզակի են համարում, քանի որ նախկինում Սլովակիայի տարածքում համանման գանձ չեն հայտնաբերել: The Slovak Spectator-ի տեղեկություններով՝ կաշվե պայուսակը գտնվել է Դուբինա կոչվող շրջանում:

Պայուսակը պարունակում էր զանազան իրեր, որոնք պատրաստված էին տարբեր դարաշրջաններում՝ միջինից մինչեւ ուշ բրոնզե դար: Մասնավորապես՝ հայտնաբերվել են բազմաթիվ ոսկերչական իրեր եւ մետաղադրամներ, ինչպես նաեւ խթաններ, ասեղներ, պայտեր, դանակներ եւ այլ իրեր:

Կաշվե պայուսակի տարիքը կազմում է մոտ 3000 տարի, սակայն արտեֆակտներից շատերն ավելի հին են: Հետազոտողների ենթադրությամբ՝ հայտնաբերվել է հնագույն «հավաքորդի» գաղտնարանը: Գտածոն տեղափոխվել է Բռնոյի Տեխնիկական թանգարան, որտեղ մասունքները մաքրել են:

Հնագետներն, այնուամենայնիվ, ամենաթանկարժեք արտեֆակտ են համարել բրոնզից պատրաստված իրերը, մասնավորապես՝ մեխերը: Բանն այն է, որ դրանք պատրաստված են սպիտակ մետաղից, չնայած բրոնզը սովորաբար ոսկեգույն է:

Գիտնականներն այս պարադոսը բացատրում են այն հանգամանքով, որ հնագույն վարպետներն օգտագործել են ինչ-որ առաջավոր մետաղագործական տեխնոլոգիա, որը թույլ է տվել իրերին տալ արտասովոր սպիտակ գույն, փոխանցում է RG-ն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news