News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական «Զիկ» (ZIK) հեռուստաալիքի քաղաքական թոք շոուում կդառնա հաղորդավար:

Սաակաշվիլին կվարի «Ջոքերներ: Նախագահ դառնալու ճանապարհ» կոչվող ծրագիրը: Շոուն, որը Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների մասին ֆիլմ-հետաքննությունների շարք է, եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 7-ին, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»: 

«Ես գիտեմ, թե նախագահն ինչպիսի հատկանիշներ պետք է ունենա՝ իր քաղաքացիների համար կյանքի արժանավայել պայմաններ ստեղծելու համար: Եվ ես արդեն երկար տարիներ ուկրաինացի քաղաքական գործիչներին լավ եմ ճանաչում: Այս պատճառով ZIK հեռուստաալիքի լրագրողների հետ որոշել ենք թարմացնել ուկրաինացիների հիշողությունը, որպեսզի 2019 թվականին նրանց կատարելիք ընտրությունը միանգամայն գիտակցված լինի»,- ասել է Սաակաշվիլին:

Ներկայումս Սաակաշվիլին Նիդեռլանդներում է: Նա, ամենայն հավանականությամբ, ծրագիրը վարելու է հեռվից: Կիեւի ստուդիայում մոդերատորը կլինի վարող Բոգդան Մաշայը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ