News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մենք փաստաբանական խմբով որոշել ենք ընդհանրապես այդ ձայնագրությանը չանդրադառնալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով նախօրեին համցանցում տարածված հեռախոսային երկրորդ ձայնագրությանը, որտեղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում են Յուրի խաչատուրովի կալանավորման հետ կապված հարցեր:

«Առայժմ չենք ուզում անդրադառնալ հենց մենակ նրա համար, որ այդ ձայնագրությունն ինքն իր մեջ այնպիսի բովանդակություն է պարունակում, որ լրացուցիչ մեկնաբանության կարիք չկա: Սա այն դեպքն է, որ ուղղակի կարելի է տակը գրել «առանց մեկնաբանությունների»,-ասաց Ալումյանը՝ հավելելով, որ այդ ձայնագրությունը պարտադիր դառնալու է գործի մաս:

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ