News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօրվա՝ դեկտեմբերի 6-ի նիստում որոշ ընկերությունների արտոնություններ տրամադրեց:

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԱրմՍանպրոդակտ» ՍՊԸ-ին:

Այս ընկերության ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցային տնտեսության կառուցման համար՝ իրականացնելով 42,68 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 700 նոր աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալն առաջին տարում կկազմի 16 մլրդ ՀՀ դրամ, որից 14 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2 մլրդ ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից:

Ներդրումային ծրագրի շրջանակում  ընկերությունը նախատեսում է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում՝ արդեն իսկ վերանորոգած բամբակամանվածքային ֆաբրիկայի շենքում, զբաղվել տեքստիլի արտադրությամբ: Ընկերությունը կարտադրի թել եւ բժշկական բամբակ, կզբաղվի նաեւ կտորների թափվածքների վերամշակմամբ։ Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ  6 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից բարձրորակ հումք եւ այլ ապրանքներ ձեռք բերելու համար ներդրում կկատարի շուրջ 4,26 մլրդ ՀՀ դրամի չափով։ Արդյունքում  երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ` 185 հազ․ ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է կատարել  «Ներդրումային ծրագրի շրջանակում «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» որոշման մեջ՝ ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման եւ հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ