ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ երկրներին առաջարկել է մտածել ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածքի ստեղծման շուրջ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Առաջարկում ենք մշակել ԵՏՄ-ում ընդհանուր հաշվարկային ենթակառուցվածք ՝ ժամանակակից ֆինանսական տեխնոլոգիաների օգտագործմամբ», - Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ասել է նա:
Նրա խոսքով, դա թույլ կտա բարձրացնել ազգային վճարային համակարգերի կայունությունը՝ դրանք դարձնելով դոլարից եւ այլ արտարժույթներից ավելի քիչ կախված:
«Սա ուղիղ իմաստով տնտեսական ինքնիշխանության բարձրացում է», -վստահ է Պուտինը:
Նրա կարծիքով, «կարեւոր է, որ ԵՏՄ անդամ պետությունների միջեւ ամրապնվում է ֆինանսաարժութային եւ դրամավարկային քաղաքականության անցկացման համակարգումը»:
Ռուսաստանի Դաշնության նախագահը հիշեցրել է սեպտեմբերին ստորագրված ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման համաձայնագիրը: «Սա մեծ քայլ է դեպի ընդհանուր ֆինանսական տարածության ձեւավորում», - ասել է Ռուսաստանի նախագահը:
«Ռուսասկան կողմն առաջարկում է նաեւ ինտեգրացիոն օրակարգում ներառել քաղաքացիների տեղաշարժի կարգի պարզեցման հարցերը, առողջապահության, կրթության, զբոսաշրության, սպորտի եւ մշակույթի ոլորտում ավելի սերտ համագործակցություն ստեղծել», - ասել է Պուտինը: Ըստ նրա, մեծ ուշադրություն պետք է դարձնել միջտարածաշրջային համագործակցությանը:
Նա նշել է, որ ՌԴ նախաձեռնությամբ այսօրվա նիստին պատրաստվել է ինտեգրացիոն գործընթացների խորացման մասին հռչակագրի նախագիծ:
«Խոսքն այն մասին է, որ ոչ միայն հաստատվի համընդհանուր զարգացման եւ Եվրասիական միության ամրապնդման պատրաստակամությունը, այլեւ ցույց տրվի, որ ինտեգրացիայի գլխավոր ռազմակավարական խնդիրը մեզ համար ԵՏՄ անդամ պետությունների տնտեսական կայուն զարգացումն է, բարեկեցությունը եւ մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը», - ասել է նա: