News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայաստանում անտառն օգտագործվում է որպես վառելափայտ, և անտառները հատվում են ոչ թե անտառամերձ բնակիչների, այլ բիզնեսի կողմից», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Հայաստան. փարոս, կայուն էներգիայի ընդլայնման համար» միջազգային համաժողովի ժամանակ, հաղորդում է «ԷկոԼուրը»:

«Հայաստանը սեփական ռեսուրսներով ապահովում է իր էներգետիկ պահանջարկի ընդամենը 8.3 %-ը: Այս թվի մեջ մտնում է նաև բիովառելիքը: Մեզ համար հասկանալի է, որ «բիովառելիք» բառի ետևում թաքնված է մեր անտառը: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ծավալի անտառ է մեզ մոտ հատվում: Պետք չէ հավատալ, որ անտառը հատում են անտառամերձ բնակիչները: Դա այդպես չէ: Ոչ մի բնակիչ չի կարող մտնել անտառ և հսկայական ծառեր հատել, որոնք շուկայում վաճառվում են 1 խմ-ը 24-25 հազար դրամով: Դա բիզնես մոնոպոլիա է, որը մեր բնակչությանը հասցրել է էներգետիկ աղքատության», - ասաց Ինգա Զարաֆյանը:

Նա նշեց, որ մարզերի բնակիչները հիմնականում ջեռուցվում են փայտանյութով, և դրա մեծ մասն ապօրինի փայտանյութ է:

Ինգա Զարաֆյանը օրինակ բերեց «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն»-ի՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվերով կատարված ուսումնասիրությունը. «2014թ-ին Հայաստանի տնային տնտեսությունները սպառել են մոտ 2 միլիոն խմ վառելափայտ: Այս ցուցանիշը շուրջ 70 անգամ գերազանցում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մթերված փայտանյութի ծավալը»:

«Այս հարցում պետք է գտնել ճիշտ լուծումներ: Առանց տնտեսական գնահատականների և գազի սեկտորում գների իջեցման արդյունավետ լուծումներ չեն ընդունվելու», - հավելեց նա:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանը արձագանքեց. «Միանշանակ, անտառներն ապօրինի հատում են: Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրում, որպեսզի բացառի ապօրինի ծառահատումները: Անտառամերձ համայնքներին օգնություն է տրամադրվում սանիտարական թափուկների տեսքով: Միևնույն ժամանակ, էներգետիկայի նախարարությունը հանդես է եկել ծրագրով չգազաֆիկացված համայնքներում արևային ջրատաքացուցիչների տեղադրման համար փափուկ վարկեր տրամադրել, որը որոշակի խնդիրներ կլուծի անտառամերձ համայնքներում: Փորձում ենք գտնել նաև այլ լուծումներ, որոնք կփրկեն մեր անտառները»:

Նշենք, որ Հայաստանի անտառածածկը պաշտոնական տվյալներով կազմում է 11.2 %, իսկ տարբեր անկախ փորձագետների հաշվարկներով՝ 7-ից 10 %: ՀՀ կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում հանձն է առել մինչև 2050 թ-ը անտառածածկը հասցնել 20.1 տոկոսի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ