News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը: Այս մասին ասված է համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների տարածած ամփոփիչ հայտարարությունում։  

Համանախագահնոող երկրները ողջունել են հրադադարի խախտման դեպքերի եւ զոհերի մասին լուրերի զգալի նվազեցումը այս տարվա սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջւանի եւ Հայաստանի ղեկավարների զրույցից հետո:

Նրանք դիմել են կողմերին ձեռք բերված համաձայնագրերի իրականացումը շարունակելու եւ երկրների բնակիչներին խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

Համանախագահները հույս են հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ կարող է վերսկսվել՝ կոնկրետ արդյունքներին ուղղած երկխոսությունը` հակամարտության արդարացի եւ կայուն կարգավորմանը նպաստելու համար:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը եւ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը վերահաստատել են  իրենց հանձնառությունը ինտենսիվ աշխատանքին՝ հակամարտության խաղաղ կարգավորման եւ հետագա լարվածության նվազեցման համար:

Նրանք համաձայնել են այդ նպատակով եւ բարձր մակարդակի բանակցությունների հասնելու համար հանդիպել 2019-ի սկզբին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նախարարները ընդունել են համանախագահների բարեխիղճ միջնորդական ջանքերը եւ ակտիվ մասնակցությունը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ