News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ  բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի դադարեցման մասին նախագահական օրինագիծը: Կողմ  է քվեարկել 277 պատգամավոր, հաղորդում է «112 Ուկրաինան»:

Պատգամավորները, հաշվի առնելով Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիան, որոշել են դադարեցնել 2009 թվականի ապրիլի 1-ի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ  բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագիրը:

«ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ  բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագրի դադարեցումը Ուկրաինային ազատում է այն կատարելու ցանկացած պարտավորությունից եւ չի ազդում Ուկրաինիայի իրավունքների, պարտավորությունների կամ իրավական կարգավիճակի վրա, որը առաջանում է նշված պայմանագրի կատարման արդյունքում մինչեւ դրա գործողության դադարեցումը՝ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 70-րդ հոդվածի համաձայն», - նշվում է օրինագծում:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Սեպտեմբերի 21-ին Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանին նոտա էր հղել բարեկամության, համագործակցության եւ գործընկերության մասին պայմանագիրը չերկարաձգելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ