News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանիայում դեկտեմբերի 7-ի կեսգիշերից դադարեցվում է Tier 1 Investor ներդրումային վիզաների տրամադրման ծրագրի գործունեությունը։ Այս վիզան ստանալու համար անհրաժեշտ էր բրիտանական տնտեսության մեջ 2 մլն ֆունտ (2,2 մլն եվրո) ներդրում կատարել՝ տեղեկացնում է DW՝ հղում կատարելով Bloomberg-ին։

Ինչպես պարզաբանել են բրիտանական ՆԳՆ-ում, ծրագրի ժամանակավոր սառեցումը կապված է «փողերի լվացման եւ կազմակերպված հանցավորությունների» դեմ իշխանությունների պայքարի հետ։ Համապատասխան կարգավորումներից հետո Tier 1 Investor վիզաների տրամադրումը կվերականգնվի։

Վիզայի համար դիմողներին առաջադրված նոր պահանջների թվում պարտադիր բիզնես-հաշվետվության տրամադրումն է, որը պետք է ապացուցի միջոցների ծագման օրինականությունը։ Բացի այդ, կապիտալը չպետք է լինի պետական պարտատոմսերի տեսքով։

Ներդրումային վիզան տրվում էր 3 տարի 4 ամսով՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ։

Այս ծրագիրը հատկապես հանրահայտ էր Ռուսաստանի եւ Չինաստանի հարուստ քաղաքացիների շրջանում։ Անցյալ 10 տարիների ընթացքում Բրիտանիան 3000 ներդրումային վիզա է տրամադրել, որի 60 տոկոսը՝ ռուսներին եւ չինացիներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ