News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինական Huawei հեռակոմունիկացիոն հսկայի հիմնադրի դուստրը Կանադայում ձերբակալվել է։ Նրան կարող են ԱՄՆ արտաքսել՝ տեղեկացնում է BBC-ն։ Մեն Վանչժոուն, ով հանդիսանում է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը եւ միաժամանակ ֆինանսական տնօրենը, դեկտեմբերի 1-ի ձերբակալվել է Վանկուվերում։

Ձերբակալության մանրամասները հայտնի չեն, սակայն ԱՄՆ-ում հետաքննում են ընկերության կողմից Իրանի հանդեպ պատժամիջոցները խախտելու գործը։ Կանադայում Չինաստանի դեսպանությունը իր բողոքն է հայտնել Մեն Վանչժոուի ձերբակալման կապակցությամբ եւ պահանջել է ազատ արձակել նրան։

Ձերբակալությունը համընկել է արեւմտյան երկրներում Huawei-ի արտադրանքի օգտագործումը սահմանափակելու նախաձեռնության հետ։ ԱՄՆ-ը, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան պայմանավորվել են չօգտագործել ընկերության արտադրանքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ