News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը, գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հանդիպումը որպես շատ հաջողված, վստահություն է հայտնել ԱՄՆ-ի հետ 90 օրվա ընթացքում առեւտրային համաձայնագրի կնքման հարցում՝ տեղեկացնում է Reuters-ը։

Անցած հանգստյան օրերին Թրամփը եւ Ցզինպինը «հրադադարի» որոշում են կայացրել, ինչը հետաձգել է չինական արտահանվող ապրանքների վրա մինչեւ 25 տոկոս տուրքերի բարձրացումը, որը կկազմեր 200 միլիարդ դոլար։

«Մենք վստահ ենք հաջորդ 90 օրերի ընթացքում համաձայնագրի կնքման հարցում»,- ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության ներկայացուցիչ Գաո Ֆենը՝ հավելելով, որ երկու կողմն էլ շփվում եւ համագործակցում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ