News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի ռեժիսոր Ժան Լյուկ Գոդարը մահացել է Փարիզում՝ 88 տարեկան հասակում։

SWI-ը հայտնում է, որ վերջին մի քանի տասնամյակներում նա ոգեշնչման աղբյուր է եղել ամբողջ աշխարհի կինեմատոգրաֆիստների սերունդների համար։ Նկարահանելով մի քանի տասնյակ լիամետրաժ ֆիլմեր՝ նա 2015թ․ արժանացել է Շվեյցարական կինոմրցանակին՝ կինոարվեստում ներդրման եւ կինեմատոգրաֆի զարգացման մեջ բացառիկ ծառայությունների համար։

1960թ․ էկրան է բարձրացել Գոդարի առաջին լիամետրաժ «Վերջին շնչում» կինոնկարը, որը կինեմատոգրաֆում «նոր ալիքի» սկիզբն է դրել։ Գոդարի հաջորդ՝ «Փոքրիկ զինվորը» ֆիլմը արգելվել է գրաքննության կողմից եւ լույս է տեսել միայն երեք տարի անց՝ 1963թ․։ 1965թ․ նկարահանվել է նրա պաշտանմունքային «Ալֆավիլ» կինոնկարը, որը քննադատական հակաբռնատիրական հակաուտոպիայի տարրեր էր պարունակում։

1990-ականներին Գոդարը ստեղծում է «Կինոյի պատմություն» ծավալուն կինո-անթոլոգիան։ 2014թ․ նա փորձնական նկարահանել է «Հրաժեշտ խոսքին» 3D ֆիլմը, որն արժանացել է Կանի կինոփառատոնի եւ այլ մրցանակների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ