News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կտրուկ ավելացել է Հայաստանից գումարի արտահոսքը: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ միայն հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը կազմել է 121 մլն 461 հազար դոլար: Իսկ, ընդհանրապես, այս տարվա տասը ամիսների ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 951 մլն 38 հազար դոլար:

Սա, ի դեպ, 171 մլն 842 հազար դոլարով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշից: 2017թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ-ից գումարի արտահոսքը 779 մլն 196 հազար դոլար էր: Հետաքրքիրն այն է, որ այս տարի կապիտալի արտահոսքի ծավալներն ավելացել են դեռ փետրվարից` մոտ 99.8 մլն դոլար, այս տեմպերը պահպանվել են հաջորդող երկու ամիսներին, երբ մարտին դուրս է բերվել 93.7, իսկ ապրիլին` 92.3 մլն դոլար:

Բայց արդեն դրանից հետո կապիտալի արտահոսքի տեմպերը էապես նվազել էին ու վերսկսվել միայն վերջերս: Կարելի է ենթադրել, որ նախկին իշխանությունները կամաց-կամաց երկրից հանում են իրենց հարստությունը` փորձելով ճողոպրել այստեղից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ