News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների քննության ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 35 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 30.319.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 15-ի վերաբերյալ նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Այս մասին հայտնում են մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքաների բաժնից:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 34 դեպք, հաշվարկվել է 30.319.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 14 դեպքով նշանակվել է 1.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝                  

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (3 ուռենի, 19 կաղնի, 2 բոխի) հաշվարկվել է 3.523.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (8.0 խմ)` 144.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1 հողմատապալ կաղնի, 1 հողմատապալ բոխի, 3 ցցաչոր խնձորենի, 22 ցցաչոր հացենի, 1 ցցաչոր բարդի) նշանակվել է 250.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (10.5 խմ)՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ)՝ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 12 դեպքով (29 բոխի, 2 հաճարենի, 1 թեղի, 3 կաղնի, 320 ծառ, 3 լորենի, 6 սոճենի) հաշվարկվել է 26.491.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (9.7 խմ)` 120.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 5 դեպքով (16.7 խմ)՝ նշանակվել է  500.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Երեւան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 եղրեւանի) հաշվարկվել է 40.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։

Արմավիր՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.471.840 ՀՀ դրամ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում. նա առաջ է անցել «Գազպրոմ Արմենիայից» ու ԶՊՄԿ–ից
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ