News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Գյումրիում, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում կառավարության արտագնա նիօստը սկսվեց մեկ րոպե լռությամբ: Ներկաները հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը:

ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություների մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «հիշատակի» բառից հետո լրացնել «եւ աղետներին դիմակայունության» բառերով:

Ցոլակյանը նշեց, որ ըստ այդ օրենքի՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը նշվում է դեկտեմբերի 7-ին:

Նրա խոսքով, ավերիչ երկրաշարժի հետևանքով 25 հազարից ավելի մարդկային կորուստներ եղան, 15 000 -ից ավելին դարձան հաշմանդամ, 500 000-ից ավելին՝ անօթևան: Րոպենների ընթացում մեծածավալ ավերածություններ արձանագրվեցին Սպիտակում, Լենինականում, Կիրովականում և այլ քաղաքներում:

Ցոլակյանի՝ Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային  կազմակերպություն։

Այս նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետի փետրվարի 9-ի «1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 112-Ա որոշման համաձայն՝ իր նախագահությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվող միջոցառումների անցկացումը նպատակաուղղված է Սպիտակի երկրաշարժի զոհերին հիշատակի տուրք մատուցելուն, բոլոր օգնության ձեռք մեկնողներին երախտիքի խոսք ուղղելուն, ինչպես նաեւ նախանշելուն այն հիմնական անելիքները, որոնք ավելի ամուր ու պատրաստված կդարձնեն Հայաստանը հնարավոր բնական եւ տեխնածին աղետներից:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաեւ որպես աղետներին դիմակայունության օր:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ճիշտ է հասկանում, որ այս որոշմամբ փորձում են արձանագրել, որ ՀՀ-ում շարունակաբար աղետների դիմակայության պաշտպանության մակարդակը պետք է բարձրացվի և գերատեսչական ծրագրերի շրջանակներում դառնա հանրային գիտակցություն:

Ի պատասխան Ցոլակյանը նշեց, որ սա նաև միջազգայնացնելու նպատակ է հետապնդում. «Այն երկրներից շատերը, որ մասնակցել են աղետի ժամանակ փրկարարական աշխատանքներում, պատրաստակամություն են հայտնել, որ այս օրը որպես հիշատակի և աղետների կանխման օր նշվի նաև իրենց երկրներում:

Արդեն կան օրինակներ Նահանգների մակարդակով»:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է դեկտեմբերի 7-ը նշել որպես երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր:

Կառավարությունը հավանություն տվեց այս որոշմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելից. Սպասման տարիներ՝ մինչեւ բնակարան ստանալը (ֆոտո)
Չնայած ցրտին, չեմ համարձակվում ջեռուցումը միացնել…
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելից. Ժամանակավոր տնակներում բնակվողները (ֆոտո)
Մարդիկ հենց այսպես էլ ապրում են՝ խոնավության, ցրտի, նեղվածքի պայմաններում: Հետեւանքն էլ հոդերի հիվանդություններն են, բրոնխիտը, ասթման…
Ես սգում եմ հայ ժողովրդի հետ Սպիտակում սարսափելի իրադարձության 30-ամյա տարելիցի կապակցությամբ.Սոսո Պավլիաշվիլի
Հիշում եմ ինչպես երեկ, անգամ Թբիլիսին էր ցնցվում...
Կանզասում դեկտեմբերի 7-ը հայտարարվել է Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր․ նահանգապետի հռչակագիրը
Մենք հիշում ենք այս ողբերգությունը, որպես իրադարձություն, որը փոխեց այն բոլոր մարդկանց կյանքերը, որոնց վրա այն անդրադարձավ․․․
Բուշի հուզիչ քայլը․ դեսպան Վիլսոնի հիշողությունները 88-ի երկրաշարժից
Մենք լուր ստացանք, որ ընտրված նախագահ Բուշը ցանկանում է իր որդուն և թոռնիկին` Ջեբին և Ջորջին, ուղարկել Հայաստան․․․
Լոռիի մարզում 1037 ընտանիքներ ժամանակավոր տնակներում են բնակվում
Ժամանակավոր տնակներում բնակվողները տարբեր կարգավիճակներ ունեն…
Partner news