News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում Կառավարության արտագնա նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այսօր ամենամեծ պրոբլեմն այն է, որ չկա գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի, ու ինչ ծավալի մասին է խոսքը։

«Պետք է որոշում կայացնել, որ ստեղծվի աշխատանքային խումբ, որի խնդիրը լինի ձեւավորել ամբողջական տեղեկատվական փաթեթ», -ասաց նա։

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը չհամաձայնեց, թե ծանոթ չեն իրավիճակին։ «Այդ դեպքում ինչքա՞ն գումար է անհրաժեշտ պրոբլեմը լուծելու համար» ,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը եւ ստացավ պատասխան Ավետիք Էլոյանից` շատ:

«Պարո՛ն Ջավադյան, կարո՞ղ եք շատ գումար տալ, կամ Ֆինանսների նախարարությունը կարո՞ղ է շատ գումար տալ», - շարունակեց Փաշինյանը՝ հավելելով, որ  շատ մեծ գործ կա անելու շատ մեծ գումարով։

«Ձեւավորում եք աշխատանքային խումբ, որի անելիքը շատ հստակ է՝ ձեւավորում եք փաթեթ ու հստակ թվերով, գումարով. հնարավոր ճանապարհային քարտեզով պետք է հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչքան գումար է պետք ու ինչքան ժամանակ», - ընդգծեց նա:

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում Ավետիք Էլոյանը ներկայացրել էր «Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված եւ 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ» զեկույցը: Նա նշել էր, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու է ճանաչվել  5381 ընտանիք, որոնցից 4839 ընտանիքի (շահառուների 90%) բնակարանային խնդիրը լուծվել է 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ