News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


1988 թվականի ավերիչ երկրաշարժի էպիկենտրոն համարվող Լոռու մարզի Նալբանդ՝ այժմ  Շիրակամուտ գյուղի բնակիչներն այսօրվա պես հիշում են ավերիչ երկրաշարժի ահասարսուռ պատկերները։ Նալբանդ գյուղի բնակիչներից Շահգյուզա Կուրղինյանը NEWS.am-ի հետ զրույցում վերհիշեց այդ օրվա մանրամասները (ֆոտոռեպորտաժ

«1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեկերկինս եկել էր մեր տունը, ըսի Սիրվարդ ջան, մի էրթա, մեղր ունենք քանդենք, ասեց բդի էրթամ, որ տղես Լեհաստանից պտի զանգե՝ Արմենս։ Գնաց ու մնաց երկրաշարժի տակ, ինքն ու Կլարա կար, վառվան, եղան մոխիր։ Ձենով օգնություն կկանչեինք, բայց էդ վախտ շունը տերը չէր ճանչեր։ Էման տուն կար՝ Սիմոնենց Հրաչի տունը, որ յոթ հոգի մեռան, սաղ ջահել, էման տուն կար, որ 10 հոգի մեռան, ավիրվավ գյուղը»,– հիշեց Շահգյուզա Կուրղինյանը։

Շահգյուզա տատիկը պատմեց,  որ իրենց  ազգակիցներից  շատերն են զահվել ավերիչ երկրաշարժիչ։

Իրենք էլ ընտանիքով 25 տարի տնակում են ապրել՝ միայն վերջին 5 տարին են տեղափոխվել պետության կողմից տրամադրած  բնակարանը։

Նշենք, որ Լոռու մարզի Նալբանդ գյուղում դեռ կան ընտանիքներ, ովքեր դեռ տնակներում են ապրում։

Հիշեցնենք, որ 30 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, Հայաստանի հյուսիսային շրջանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։

Ավելի քան 25 հազար մարդու կյանք ընդհատվեց, տասնյակ հազարավորները վիրավորվեցին, հարյուր հազարավոր մարդիկ էլ անօթեւան մնացին։ Անմիջապես էպիկենտրոնում գտնվող Նալբանդ գյուղն ու մերձակայքում գտնվող Սպիտակ քաղաքը հողին հավասարվեցին։ Մեծապես տուժեցին հանրապետության մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքները՝ Լենինականն (Գյումրի) եւ Կիրովականը (Վանաձոր)։

30 տարի անց անօթեւան դարձած մարդկանց մեծ մասը ապահովվել է բնակարաններով։ Սակայն Շիրակի ու Լոռու մարզերում դեռ կան ընտանքիներ, որոնք շարունակում են գոյատեւել տնակներում ու ժամանակավոր կացարաններում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համար
Հայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիայի Նոտո...
Տարեսկզբից Ադրբեջանի տարածքում գրանցվել է ավելի քան 2 հազար երկրաշարժ
Այս տարվա առաջին երեք ամսում Ադրբեջանում գրանցվել է ավելի քան 2 հազար երկրաշարժ...
Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ
4,5 մագնիտուդով երկրաշարժ Իրանում...
Հզոր երկրաշարժ Պապուա-Նոր Գվինեայում. զոհվել է երեք մարդ, ավերվել 1000 տուն
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Նրա խոսքով՝ երկրաշարժի օջախը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ ղրղզական Կարա-Թեյիթ գյուղից 16 կիլոմետր հարավ-արևելք և Բատկեն քաղաքից 124 կիլոմետր հեռավորության վրա...
Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Աղբյուրը գտնվում է Դուշանբեից 270 կմ հեռավորության վրա...
Ամենաշատ