News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում  նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորպես, նշեց.

«30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, էպիկենտրոնը Նալբանդ, հիմա Շիրակամուտ գյուղն էր: Երկրաշարժն ուներ 9-11 բալ ուժգնություն: Աղետին զոհ գնաց ավելի քան 25 հազար քաղաքացի, անօթեւան մնացին շուրջ 500 հազար մարդ, ավերվեցին հարյուրավոր, հազարավոր շենքեր, շինություններ:

Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդին, աղետը հարված էր մեր երկրի տնտեսությանը եւ ընդհանրապես հոգեբանական եւ բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդի համար:

Այնուամենայնիվ, այս աղետը նաեւ ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ եւ աշխարհի 100 հազարավոր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սեւեռեցին պատմական հայրնեիքի վրա: Դրա ամենավառ օրինակ ֆրանսահայ շանսոնյո Շառլ Ազնավուրի օրինակն է, ով երկրաշարժից հետո անմիջապես հետո արձագանքեց, այցելեց աղետի գոտի, որից հետո կրկնակի, եռակի անգամ կապված եղավ հայրենիքի հետ, որը շարունակվեց մինչեւ իր կյանքի վերջը:

Երկրաշարժը նաեւ մի յուրօրինակ համաշխարհային համախմբման պատճառ դարձավ: ԽՍՀՄ բարեկամ ժողովուրդը, աշխարհի բարեկամ երկրները իրենց օգնության ձեռքը մեկնեցին, այսպիսով համաշխարհային համախմբման օրինակ ցույց տալով:

Այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ: Իհարկե, աղետի գոտի ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունն ու բացումը, բայց պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց ՀՀ արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական սեգմենտ:

Երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք նաեւ այն ողջ տնտեսական հզորության վերականգնումը, որը եղել է Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում եւ ընդհանրապես  աղետի գոտու տարածքում:

Աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին: Երկրաշարժից շատ չանցված սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ դրա հետ վերականգնվում էին մարդկանց հույսն ու լավատեսությունը:

Երբ ասում ենք աղետի գոտի, պետք է առաջին հերթին նկատի ունենաք, թե որքանով է  վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, որքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, հույսը, որ զոհվածների կիսատ թողած գործերն ու երզանքները կդառնան իրականություն:

Հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգն է կարեւորն ու անհրաժեշտը: Ես համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին ծառայում են հենց այս նպատակին:

Մենք թեւակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս պիտի լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատն ու վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի նկատմամբ:

Ահա սա է այսօրվա Հայաստանի կառավարության եւ հետագա կառավարությունների ամենակարեւոր առաքելությունը: Երկրաշարժից հետո, ցավոք սրտի, հոգեբանական առումով Հայաստանը վերածվեց մի մեծ աղետի գոտու եւ մեր մեծաթիվ խնդիրն է այս հոգեբանական աղետը հաղթահարելը: Ես համոզված եմ, որ այսօր մենք վստահ քայլում ենք այդ ճանապարհով, քայլում ենք ազգովի, նոր հույսերով, նոր վստահությամբ:

Մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքներն իմ մտքում են, ձեր երազանքներն իմ հոգում են եւ վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ շատ լլավ է լինելու: Ուրեմն կեցցե Գյումրիի հերոսական ժողովուրդը, Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե Սպիտակի հերոսական ժողովուրդը եւ ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել եւ հաղթող է դուրս եկել ապրելու, արարելու իր առաքելության մեջ»:

Միջոցառմանը ներկա էին նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ կառավարության անդամները, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը, ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ