News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին՝ Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Եռաչափ (3D) մոդելավորման մրցույթ, որին մասնակցել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցի 38 խմբակի սաներ ՀՀ մարզերից եւ Արցախից:

«Արմաթ» ինժեներական կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Եռաչափ մոդելավորումը ինժեներության, ճարտարագիտության հիմնաքարերից մեկն է, ուստի այս գիտելիքների փոխանցումը, մրցույթի անցկացումն ու տաղանդավոր երեխաներին բացահայտելը մեզ համար չափազանց կարեւոր է»:

Եռաչափ մոդելավորման մրցույթի հովանավոր՝ Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Ucom ընկերության անունը վաղուց ասոցացվում է ինժեներական կրթության եւ «Արմաթ» լաբորատորիաների հետ։ Տարիներ շարունակ ներդրումներ կատարելով, հետեւելով այս նախագծի լավագույնս իրականացմանը եւ հենց մեզ համար ապագա կադրեր դարբնելով՝ վստահ ենք, որ հնարավորություն ենք ստեղծում ոչ միայն այս խելացի պատանիների, այլեւ երկրի տնտեսության զարգացման համար»:

«Ռոբոտներ եւ Ռոբոտատեխնիկա», «Մեխանիզմներ եւ մեքենաշինություն», «Հայկական պատմամշակութային հուշակոթողներ» անվանակարգերում ժյուրիի հատուկ մրցանակին արժանացան համապատասխանաբար Ճամբարակի ավագ, Գավառի թիվ 5 հիմնական եւ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցների սաները:

Խրախուսական մրցանակի են արժանացել Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջի արմաթցի սաները:

Երրորդ եւ երկրորդ մրցանակային հորիզոնականում են Արցախի ՏՏ կենտրոնի եւ Կարճաղբյուրի «Արմաթ» լաբորատորիաների սաները:

Մրցույթի հաղթող ճանաչվեցին Երեւանի «Ղողանջ» կենտրոնի եւ Ավետիսյան դպրոցի սաներ Սամվել Բաբլոյանը, Արշակ Պողոսյանը եւ Ալեքս Մնացականյանը իրենց ստեղծած «Ամենագնաց» նախագծով: Թիմի խմբավարը Հայկ Կարապետյանն է, ով ապրիլյան պատերազմից հետո ԱՏՁՄ-ի նախաձեռնած «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագրի մասնակից է եւ արդեն մեկ տարի է, ինչ դասավանդում է «Արմաթ»-ում:

Հաղթող թիմի անդամները Ucom ընկերության կողմից որպես մրցանակ ստացան բջջային հեռախոսներ եւ դրամական պարգեւ: Դրամական պարգեւի արժանացան նաեւ 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը:

Եռաչափ մոդելավորման մրցույթը նպատակ ունի հանրայնացնել գիտատեխնիկական ստեղծարարությունը, դպրոցականների մոտ զարգացնել արտադրական նախատիպերի մոդելավորման հմտությունները եւ նպաստել մոդելավորման մասնագիտական համայնքի ձեւավորմանը:

Մրցույթը պահանջում էր մոդելավորել ու եռաչափ տպիչներով եւ/կամ շաղափային (CNC) հաստոցի միջոցով տպագրել մոդելներ՝ ռոբոտի մասեր, մեխանիզմներ կամ պատմամշակութային հուշակոթողներ:  Մոդելները պետք է բաղկացած լինեն 40 մասից, պարունակեն ամենաքիչը երկու գույն:

Եռաչափ մոդելավորման մրցույթը ընթացել է բոլոր մասնակիցների միաժամանակյա աշխատանքով. եռաչափ տպիչներով եւ շաղափային հաստոցներով միմյանց զուգահեռ տպագրվել են պահանջվող մոդելները: Ժյուրիի անդամները ծանոթացել են դպրոցականների աշխատանքներին՝ գնահատելով վերջիններիս ինժեներական լուծումները, որակը, դիզայնը, կիրառելիությունն ու դետալների քանակը:

Ժյուրիի անդամների կազմում են Աշոտ Բարսեղյանը (Ucom), Սամվել Խաչատրյանը (ITC), Երվանդ Թարվերդյանը (Arloopa), Հրաչյա Խաչատրյանը (Symotec), Գրիշա Մարգարյանը (Symotec), Ռուբեն Գյոնջյանը (Instigate), Կարեն Մկրչտյանը (MMGM) եւ Արթուր Խոջաբաղյանը (Augmentar):

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի սաների համար, որոնց թիվն արդեն 5000-ից ավելին է, ԱՏՁՄ-ն կրթական մասից բացի իրականացնում է նաեւ բազմաթիվ խրախուսական մրցույթներ եւ այլ միջոցառումներ: Եռաչափ մոդելավորման մրցույթն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: Մրցույթի հովանավորն է «Արմաթ» ցանցի գլխավոր աջակից` Ucom ընկերությունը: Մրցույթի գործընկերն է Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ