News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 19
Տեսնել լրահոսը

Սպիտակի երկրաշարժը մեր ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգությունն էր, որի հետեւանքով ավերվեց մեր երկրի զգալի մասը՝ պատճառելով տասնյակ հազարավոր զոհեր: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երկրաշարժը, լինելով բնական երեւույթ, հնարավոր չէ կանխել, սակայն միանգամայն հնարավոր է նվազեցնել սեյսմիկ խոցելիությունը եւ սեյսմիկ ռիսկը: Դա հնարավոր է սեյսմակայուն շինարարությամբ եւ սեյսմիկ վարքականոնների իմացությամբ:

Ճապոնիայում տարեկան տեղի է ունենում տարբեր ուժգնության մոտ 3000 երկրաշարժ, սակայն դրանք մեծ ավերածություններ ու մարդկային զոհեր չեն պատճառում: Օրինակ, եթե Սպիտակի 6.8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, վիրավորվել՝ 130 հազարը, ապա Ճապոնիայում 2007թ. մարտի 25-ին տեղի ունեցած 6.9 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետեւանքով զոհվել է 1 մարդ, իսկ նույն թվականի հուլիսի 11-ի 6.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետեւանքով՝ 11 մարդ: Կան նմանատիպ բազմաթիվ համեմատություններ. թվերը խոսուն են:

Իսկ Հայաստանում Սպիտակի երկրաշարժից 30 տարի հետո Երեւանի քաղաքապետի ընտրություններ ենք անցկացնում, քարոզարշավի ժամանակ խոսում ամեն տեսակ դատարկաբանությունից, սակայն ոչ մի խոսք ու ծրագիր Երեւանի սեյսմիկ ռիսկի նվազեցման մասին: Ու դա այն դեպքում, երբ Երեւանի բնակֆոնդը ունի սեյսմիկ բարձր խոցելիություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարի 5-ից 12-ը Հայաստանի եւ Արցախի տարածքում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ
Փետրվարի 6-ին ԱՀ-Ադրբեջան սահմանային գոտում՝ Քարվաճառ քաղաքից 15 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ...
Բենգալյան ծոցում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բենգալյան ծոցում Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների շրջանում սեյմոլոգները 6,0 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել…
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ
Աղետի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 17-ամյա աղջիկ…
Ինդոնեզիայի ափերին տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ
Այս պահին ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան…
Ադրբեջանում մեկ գիշերում մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել
Ադրբեջանի հյուսիսում 6 բալ հզորությամբ հիմնական երկրաշարժից հետո տեղի է ունեցել եւս 3 երկրաշարժ…
Ստեփանակերտում, Շուշիում, Հադրութում երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ․․․