News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ուղիղ 30 տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին, 11:41-ին Հայաստանում տեղի ունեցավ XX դարի ամենակործանարար երկարշարժերից մեկը, որը հետագայում կոչվեց Սպիտակի երկրաշարժ: Ամենաավերիչ տարերային աղետներից մեկի արդյունքում, որն ընդգրկել էր երկրի տարածքի 40 տոկոսը, միայն պաշտոնական տվյալներով 25 հազար մարդ մահացավ, 19 հազարը դարձավ հաշմանդամ, իսկ 500 հազար հայ զրկվեց կացարանից: Ընդհանուր առմամբ, երկրաշարժից մոտ 300 բնակավար է տուժել:

Մարդու գիտակցությունը չի կարող հաշտվել նման զանգվածային ողբերգության հետ: 30 վայրկյան՝ ակնթարթային գիծ, որը մարդկանց կյանքը բաժանեց «առաջ» եւ «հետո»-ի… Մահու չափ վախեցած, ծնողներին կանչող երեխաներ, սարսափից երեխաներին կանչող ծնողներ…

Մասնագետների հաշվարկներով՝ տարերային աղետի ժամանակ երկրակեղեւի ճեղքվածքի հատվածում առաջացել է էներգիա, որը համարժեք է տասը ատոմային ռումբի պայթյունի, որոնցից յուրաքանչյուրը 1945-ին նետվել էր Հիրոսիմայի վրա: Երկրաշարժի առաջացրած ալիքը գրանցվել էր Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստալիայի գիտական լաբորատորիաների կողմից:

Ողբերգությանն արձագանքեց ամբողջ աշխարհը. Հայաստան ժամանեցին բժիշկներ եւ փրկարարներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Բրիտանիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից: Երեւանի եւ Լենինականի օդանավակայաններում դեղերով, դոնորական արյունով, բժշկական սարքավորումներով, հագուստով եւ պարենով ուղղաթիռներ էին վայրէջք կատարում Իտալիայից, Ճապոնիայից, Չինաստանից եւ այլ երկրներից: Մարդասիրական օգնություն էր հասնում բոլոր աշխարհամասերի 111 երկրներից:

30 տարի անց շատ տուժածներ նախկինի պես ապրում են ժամանակավոր տնակներում, որոնք տեղադրվել կամ կառուցվել են երկրաշարժից անմիջապես հետո: Գյումրիում, որտեղ զոհվել է 14 հազար մարդ, կյանքի նորմալ ընթացքը, նաեւ տնտեսությունը այդպես էլ չի վերականգնվել: Երկրաշարժի էպիկենտրոն Նալբանդ գյուղում (այսօր կոչվում է Շիրակամուտ), որտեղ ցնցումների ուժգնությունը 11 բալ էր, ավերվել են բոլոր տները, որոշ հատվածներում հողը շուռ էր եկել, ռելսերը պոկվել էին: Գյուղի մոտ գտնվող սարերում 6 մետր խորությամբ եւ 37 կմ երկարությամբ ճեղք էր առաջացել: Հովիվն իր ոչխարներով ընկել էր այդ ճեղքը, որին այդպես էլ չգտան:

Երկրաշարժի ալիքն արագ հասել էր Լենինական (այժմ՝ Գյումրի), որտեղ ապրում էր 100 հազար մարդ: Քաղաքի ժամացույցները կանգ էին առել հենց երկրաշարժի պահին՝ 11.41-ին: Մի քանի վայրկյանում քաղաքի ասֆալտը ալիքներ էր տվել, մարդիկ չէին կարողանում ոտքի վրա մնալ: Ավերվել էին շենքեր, փլվել պատեր ու տների տանիքներ: Որոշ շենքեր ամբողջությամբ գետնին էին հավասարվել: Գյումրին, որը Հայաստանի երկրորդ քաղաքն է իր մեծությամբ, ավերվել էր 80 տոկոսով:

Սպիտակ քաղաքը, որտեղ ապրում էր 17 հազար մարդ, ամբողջությամբ էր ավերվել (աղետը կոչեցին հենց Սպիտակի երկրաշարժ):

Գյումրիում հնարավոր չէ գտնել մեկին, որի հարազատը կամ բարեկամը 30 տարի առաջ զոհված չլինի. Տեղի բնակիչներից շատերի համար կյանքը բաժանվել է երկրաշարժից «առաջ» եւ «հետո»-ի։

Բնակիչներից շատերը դեկտեմբերի 7-ը նշում են որպես իրենց երկրորդ ծննդյան օր: Նրանք համոզված են՝ իրենք ու իրենց հարազատները հրաշքով են ողջ մնացել։ Ավերակներում աշխատող փրկարարները ոչ բոլորին գտան, շատերն այդպես էլ մնացին անհայտ կորածների ցուցակում։ Նրանց հարազատներն այսօր էլ հույսները չեն կորցնում, որ նրանք կվերադառնան։

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելիցին կառավարությունը արտագնա նիստ է անցկացրել Գյումրիում, այնտեղ էին նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել
Տուժածների և ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել...
Թուրքիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
5,6 մագնիտուդով ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում...
EFSD. Հայաստանում երկրաշարժերի վնասը կարող է հասնել 2,4 միլիարդ դոլարի
Ուսումնասիրության շրջանակներում կազմվել են երկրների պրոֆիլներ՝ ներառյալ համակարգված տեղեկատվություն...
Չինաստանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում
Թայվանի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենահզոր ցնցումները՝ 5,4 և 5,1 մագնիտուդով...
Հնդկաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը մոտ 25 հազար մարդ բնակչությամբ Պադամ քաղաքից 35 կմ հարավ է։ Երկրաշարժի օջախը 21 կմ խորության վրա է...
Ամենաշատ