News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց Գերմանիայից փրկարարական աշխատանքների մասնակիցները Հայաստան են ժամանել: Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրիում ավերիչ տարերային աղետի 30-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ ասաց Բունդեսթագի պատգամավոր Անդրեյ Խանը: 

«Փրկարարական ծառայությունների առաջին ներկայացուցիչները, որոնք այն ժամանակ շտապ ժամանել էին աղետից տուժած քաղաքային եւ գյուղական բնկաչությանն օգնելու նպատակով, նաեւ Գերմանիայից էին: Նրանք, մասնավորապես Գերմանիայի Կարմիր խաչի Տեխնիկական օգնության ծառայության ներկայացուցիչներն են: Օգտվելով առիթից մենք նորից նրանց շնորհակալություն ենք հայտնում մեծածավալ աշխատանքի համար», - ասաց Խանը:
Նա նշեց, որ աղետի գոտում փրկարարական ջոկատները մասնակցել են ինչպես որոնողական աշխատաքններին, այնպես էլ տուժածներին մարդասիրական օգնությամբ, պարենամթերքով, ժամանակավոր կացարաններով ապահովելու հարցերի լուծման ժամանակ: 

«Երկրաշաժից տուժածներին օգնության համար Գերմանիայից խոշոր նվիրատվություններ էին հավաքվել: Միայն Գերմանիայի Կարմիր խաչի նվիրատվությունը կազմել էր 120 մլն գերմանական մարկ եւ սա աննախադեպ մեծ նվիրատվություն էր տվյալ կազմակերպության պատմության մեջ», - ասաց պատգամավորը:
Նա նաեւ հաճույքով նշեց Հայաստանի եւ Գերմանիայի ներկայիս արդյունավետ համագործակցության փաստը:

«Վերջին տասնամյակներին գերմանիայի Տեխնիկական օգնության ծառայությունը, Գերմանիայի Կարմիր Խաչը եւ Միջազգային համագործակցության գերմանական հասարակությունը օգնել եւ օգնում են հայկական կողմին տարբեր սոցիալաական, կրթական, բժշկական եւ այլ ծրագրերի եւ միջոցառումների միջոցով:

Բացի այդ, ավերիչ երկրաշարժից հետո, բազմաթիվ գերմանական կազմակերպություններ օգնեցին սեփական փրկարարական ջոկատները ստեղծել, որոնցով այսօր Հայաստանը կարող է հպարտանալ: Ես համոզվեցի դրանում, երբ երեկ այցելեցի Հայաստանի ԱԻՆ», - ընդգծեց Խանը:
Նա ուշադրություն դարձրեց այն փաստին, որ այսօր գերմանական պատվիրակությունում ընդգրկվել են նրանք, ովքեր 30 տարի առաջ ոչ միայն շտապել էին Հայաստանին օգնոևւթյան, այլկեւ տարիներ անց շարունակել է համագործակցել եւ օգնել հանրապետությանը:
«Նրանց բոլորին հատուկ շնորհակալություն առաքելության համար: Գործընկերները տարիների ընթացքում իսկական ընկերներ են դարձել եւ դա նրանց իրական արժեքն է, որը պետք է պահպանել», - ընդգծեց Խանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ