News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ին Միլանում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Չեռնոգորիայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Սրդջան Դարմանովիչին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձան տարբեր ոլորտներում հաստատված երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին՝ որպես առաջնային ուղղություններ ընդգծելով զբոսաշրջության, նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Հայաստանի եւ Չեռնոգորիայի միջեւ քաղաքական երկխոսության ամրապնդման համատեքստում զրուցակիցները կարեւորեցին բարձրաստիճան փոխայցելությունների եւ արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացումը:

Զոհրաբ Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ վերահաստատելով ազատ, արդար եւ ժողովրդի կամքն արտահայտող խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կառավարության հանձնառությունը:

Զոհրաբ Մնացականյանը եւ Սրդջան Դարմանովիչը մտքեր փոխանակեցին բազմակողմ ձեւաչափում փոխգործակցության ամրապնդման հեռանկարների շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին եւ առաջնահերթություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ