News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Բելառուսի առաջնորդները պայմանավորվել են հանդիպել մինչեւ ընթացիկ տարեվերջ վիճահարույց իրավիճակները քննարկելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները պայմանավորվել են մինչեւ Նոր տարի եւս մեկ հանդիպում անցկացնել՝ գլխավորապես երկկողմ հարաբերությունների այն հարցերի քննարկումն ակտիվացնելու համար, որոնք վերաբերել են վիճահարույցների կարգին, եւ որոնց լուծման հարցում հաջողվել էր լրջորեն առաջ ընթանալ վերջերս Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»,- ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը:

«Ինչ վերաբերում է երեկվա ԵՏՄ նիստին, ապա այն շատ արդյունավետ, աշխատանքային միջոցառում էր, որտեղ հենց աշխատանքային զրույց է վարվել: Աշխատանքային  զրույցը ոչ միշտ է նշանակում կարծիքների միասնականություն»,- նշել է նա:

Նախօրեին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջեւ բանավեճ էր ծագել գազի գնագոյացման թեմայով:

Լուկաշենկոն ուշադրություն էր հրավիրել գազի բելառուս սպառողների համար տարբեր պայմաններին, որոնք վառելանյութի 1000 խոր.մետրի դիմաց վճարում են 130 դոլար, իսկ ռուս սպառողները՝ 70 դոլար (հարեւան Սմոլենսկի մարզում):

Պուտինը պատասխանել էր, որ եթե Բելառուսի համար գազի շուկայական գին լիներ, ապա այն շուրջ 200 դոլար կլիներ 1000 խոր.մետրի դիմաց, այլ ոչ թե 130: Ռուս առաջնորդն առաջարկել էր գազի գների մասին բանավեճը շարունակել ավելի ուշ փակ ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news