News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 7-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ եւ Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն 1988 թ. երկրաշարժի զոհերի հոգիների հանգստության համար:

Արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ տիկին Նունե Սարգսյանը:

Մինչ արարողությունը խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` անդրադառնալով մեր ժողովրդին աղետալի երկրաշարժի պատճառած ծանր կորուստներին եւ առ այսօր դեռ ամբողջությամբ չհաղթահարված հետեւանքներին:

Հոգեհանգստյան կարգի ընթացքում Մայր Աթոռի միաբանությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթեց նաեւ օրերս զոհված օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի եւ զինծառայող Հայկ Քարամյանի հոգիների խաղաղության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ