News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իռլանդիայում հնագետները Մուլամաստայում պեղումների ժամանակ հայտնաբերել են միջնադարյան գյուղի ավերակներ, որտեղ էր տեղակայված կոմսությունում հնագույն ձիաբուծական կենտրոնը:

The Leinster Leader հայտնում է, որ պեղումները կազմակերպվել էին ավտոմայրուղու շինարարության տեղում: Աշխատանքների մակերեսը կազմել է 2,3 հա: Հնագետների խոսքով՝ սա գյուղի ընդհանուր մակերեսի ընդամենը 10 տոկոսն է, փոխանցում է RG-ն: 

Այնտեղ հայտնաբերված արտեֆակտները եւ ձիերի մասունքները ցույց են տալիս, որ այստեղ տեղակայված էր խոշոր ձիաբուծարան: Առավել հետաքրքիր գտածոներից են, այսպես կոչված, հոբբի ձիերի ոսկորները: Սրանք ցածրահասակ կենդանիներ էին:

Նրանց մասին հիշատակություններ կան բազմաթիվ գրավոր աղբյուրներում, իսկ պատկերներն առկա են հնագույն փորագրանկարներում: Ցեղատեսակը, սակայն, համարվում է վաղուց բնաջնջված: Գիտնականները հույս ունեն, որ մնացորդների անալիզը կօգնի վերաստեղծել այս լեգենդար փոքրիկ ձիերի իրական կերպարանքը:

Կենդանիներին բուծել են հատուկ պատերազմի համար: Այս ձիերն օգտագործում էր թեթեւ հեծելազորը շուրջկալների եւ հետախուզության համար: Հավանաբար, հենց այս վայրում է Էդուարդ I թագավորն իր զորքի համար հոբբիներ գնել, որը Շոտլանդիա էր ներխուժել:

Գիտնականների կարծիքով՝ պեղված բնակավայրը հիմնադրել է Ուոլթեր դե Ռիդլսֆորդը՝ Հենրիխ I-ի թոռը: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է նաեւ մեծ քանակությամբ խեցեղեն, հռոմեական ժամանակաշրջանի մետաղադրամներ, փորագրությամբ ծիսական քար եւ այլ արտեֆակտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ